Այսօր: Ուրբաթ, 22 Օգոստոսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 282-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2025 թվականի N 282-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂՄԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի դրույթներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2025 թվականի հունվարի 07-ի թիվ 4-Ա որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետի

որոշում եմ

Սույն թվականի սեպտեմբերի 08-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով:

Ուսումնավարժությունը ժամանակին նախապատրաստելու և արդյունավետ անցկացնելու նպատակով. Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով.

1. Նշանակել՝ Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ` Արտավազդ Ղուկասյանին: Ուսումնավարժության արդյունքների ամփոփման խմբի պետ – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար` Սամվել Էգնատոսյանին:

2. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ տարահանման հանձնաժողովը, կազմավորումների ղեկավարներին

3. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին՝

1)մշակել և մինչև 25.08.2025 թվականը իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը,

2) կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը,

3)ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին զեկուցել մինչև 05.09.2025 թվականը:

4. Ուսումնավարժության մասնակիցներին` պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին:

5. Սույն որոշումը ծանոթացնել ուսումնավարժության մասնակիցներին:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner