Այսօր: Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 28-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2020 թվականի N 28-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՄՈՒՇԵՂ ՌԱԶՄԻԿԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ 4 ԱՆՁԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական  օրենսգրքի  594-րդ  հոդվածի 1-ին  և  2-րդ  մասերի  դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Մուշեղ Ռազմիկի Կյուրեղյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

 

որոշում Է՝

1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ամասիա, փողոց 24,  շենք 31, բնակարան 17 հասցեում գտնվող 59,99 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվության կարգով, անհատույց, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով օտարել այդ բնակարանի վարձակալՄուշեղ Ռազմիկի Կյուրեղյանի 4անձից բաղակացած ընտանիքին /հետագայում՝ Նվիրառու/:

2.     Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատեր ճանաչել՝

Մուշեղ Ռազմիկի Կյուրեղյանին,

կնոջը՝ Սաթենիկ Մամիկոնի Կյուրեղյանին,

որդուն՝ Կարեն Մուշեղի Կուրեղյանին,

աղջկան՝ Լիլիթ Մուշեղի Կյուրեղյանին։

3.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:

Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուին: 


Կողմ -7

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՏԵՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՄԱՆ

ՆԻԿՈԼՅԱՆ ՀԱՅԿ

ՊԱՊԻԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՔՈՉՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(963.55 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner