Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով,հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 18-րդ փողոց, 26 բնակելի տուն հասցեում գտնվող 08-010-0026-0014 կադաստրային ծածկագրով 0,06295 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի նշանակության շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմքընդունելովքաղաքացիՋուլիետա Մնացականի Մկրտչյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում եմ
1.Ճանաչել Ջուլիետա Մնացականի Մկրտչյանի /ծնված՝ 1952 թվականի օգոստոսի 4-ին, նույնականացման քարտ՝ 009771312/, Եղիշե Արտավազդի Մկրտչյանի /ծնված՝ 1976թվականի օգոստոսի 14-ին, անձնագիր՝ 60 21 567275/, Նարինե Արտավազդի Մկրտչյանի /ծնված՝ 1979թվականի սեպտեմբերի 4-ին, անձնագիր՝ AL0255219/, սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 18-րդ փողոց, 26 բնակելի տուն հասցեում գտնվող 08-010-0026-0014 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,06295 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 125,7 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների նկատմամբ:
2.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: