Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կարինե թորոսյանի սեփականությունը հանդիսացող 0,67 հեկտար և 0,345 հեկտար բնակելի կառուցապատման նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 84-Ա որոշման բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում Շիրակ-5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, ըստ որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Ամասիա համայնքի Ողջի բնակավայրի տարածքում գտնվող խեցգետնի արտադրամաս կառուցելու համար նախատեսված Կարինե Թորոսյանի սեփականությունը հանդիսացող 08-091-0013-0008 կադաստրային ծածկագրով 0,67 հեկտար և 08-091-0013-0009 կադաստրային ծածկագրով 0,345 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը փոխադրել գյուղատնտեսական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ այդ հողամասում խեցգետնի արտադրամաս կառուցելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Շիրակ-5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:»: