Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Ծախսային մաս, ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝
1) «Բաժին 5, խումբ 1, դաս 1, հոդված 4657»` «0» թիվը փոխարինել «5327,5» թվով,
2) «Բաժին 8, խումբ 2, դաս 4, հոդված 4239»` «400,0» թիվը փոխարինել «600,0» թվով,
3) «Բաժին 8, խումբ 1, դաս 1, հոդված 4261»` «0» թիվը փոխարինել «150,0» թվով,
4) «Բաժին 11, խումբ 1, դաս 2, հոդված 4891»` «46102,3» թիվը փոխարինել «40424,8» թվով: