Այսօր: Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2024թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 313-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2024 թվականի N 313-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ ՀՈՂՄԻԿ), ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՀՐԱՆՏ ՎԵԼԻԽԱՆԻ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 93-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Հրանտ Վելիխանի Աբգարյանը   իր  դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 42,0 քառակուսի մետր մակերեսով շինությունը, որից 24,9 քառակուսի մետր մակերեսով առաջին հարկը /արտադրական նպատակային նշանակության արտադրամաս գործառնական նշանակության/ և  17,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով երկրորդ հարկը /բնակելի նպատակային նշանակության, բնակելի տուն գործառնական նշանակության/ 0,07 քառակուսի մետր պարիսպը  և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  08-066-0009-0017 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական  օբյեկտների գործառնական նշանակության 0,00765 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Հողմիկ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը,   և իր պատրաստականությունն է հայտնել սահմանված կարգով և ժամկետում վճարել գույքի արժեքը և գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները.

Որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 08-066-0009-0017   կադաստրային ծածկագրով  0,00765 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական  օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 42,0 քառակուսի մետր մակերեսով շինության, որից 24,9 քառակուսի մետր մակերեսով առաջին հարկը /արտադրական նպատակային նշանակության արտադրամաս գործառնական նշանակության/ և  17,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով երկրորդ հարկը /բնակելի նպատակային նշանակության, բնակելի տուն գործառնական նշանակության/ 0,07 քառակուսի մետր պարիսպը  (վկայական N 08082024-08-0047, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 24-րդ փողոց, 31/1շինություն) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 65320/վաթսունհինգ երեք հարյուր քսան/Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով  վաճառել կառուցապատող քաղաքացի` Հրանտ Վելիխանի Աբգարյանի  /նույնականացման քարտ՝ 010574770, տրված` 021 կողմից,  24/02/2022, հաշվառման հասցե` գյուղ Հողմիկ, 3-րդ փողոց, տուն 9) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

2. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վարդուշ Կնյազի Հարոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱՎԱԶԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner