Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է.
1. Աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16062025-08-0009 վկայական) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 9-րդ փողոց, թիվ 1/6 շինություն հասցեով 137,4 քառակուսի մետր մակերեսով կիսանկուղը և նրա կառուցապատման ու սպասարկման համար զբաղեցրած 08-010-0059-0001 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,05834 հեկտար մակերեսով հողամասը:
2. Հաշվի առնելով «Ա.Գ. Էսթեյթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 2025 ապրիլի 11-ի N 02202511 անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, հաստատել աճուրդի մեկնարկային գինը՝ 800 000 (ութ հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Մեկ քայլի չափը սահմանել 50,000 դրամ: