Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2022 թվականի մայիսի 5-ի հերթական նիստի օրակարգը՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Նանե մանկապարտեզ» և «Ամասիայի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2022 թվականի քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
2. Հայաստանի Տարածքային Զարգացման հիմնադրամի կողմից Սոցիալական Ներդրումների և Տնտեսական Զարգացման ծրագրի 2-րդ բաղադրիչի մասնակցությանը հավանություն տալու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :