Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի, ԱՆԱՀԻՏ ԼՅՈՎԱՅԻ ՄԵԼՈՅԱՆԸ, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 9,3 քառակուսի մետր մակերեսով առևտրի սրահը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0049-0064 կադաստրային ծակագրով 0,00133 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 2-րդ փողոց, 1/5 առևտրի սրահ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
Ո ր ո շ ու մ է.
1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 9,3 քառակուսի մետր մակերեսով առևտրի սրահը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0049-0064 կադաստրային ծակագրով 0,00133 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 2-րդ փողոց, 1/5 առևտրի սրահ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 1890 (հարյուր տասնյոթ հազար չորս հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 44865 (երկու հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր ութսուն ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 411350 (չորս հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Անահիտ Լյովայի Մելոյանին /նույնականացման քարտ 003099223, տրված` 016 կողմից, 2015թվականի հունիսի 11-ին, հաշվառման հասցե` գյուղ Ամասիա, փողոց 1, տուն 5):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :