Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով`
որոշում եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանարապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից 15,0111 հեկտար արոտավայրի հողատեսքը վարելահողի փոխելու մասին» թիվ 324-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 08-035-0338-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 15,0111 հեկտար մակերեսով արոտավայր գործառնական նշանակության հողամասը փոխադրել վարելահող հողատեսքի գործառնական նշանակություն:»: