Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 1-ին, 2-րդ, 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 58-Ա որոշումը և Հրաչ Սուրիկի Քոչարյանի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը.
որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 194,44379 հեկտար 5-րդ կարգի արոտը (կադաստրային ծածկագիր՝ 08-088-0201, 0115, 0213-0001-ից) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության քաղաքացիներ Հրաչ Սուրիկի Քոչարյանին, Արթուր Հայկարամի Մարգարյանին, Սամվել Վախթանգի Դեմուրճյանին, Արտակ Ռաֆիկի Բադեյանին, Արա Հովհաննեսի Սիմոնյանին, Անատոլի Ցոլակի Ղուկասյանին, Ատոմ Արտակի Քոչարյաին և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով:
2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 131250 (հարյուր երեսունմեկ հազար երկու հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: