Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը ժամանակավոր օգտագործման համար տրամադրել վարձակալության իրավունքով և հաստատել տրամադրման պայմանները՝ համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու
2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 98-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
Հողամասի գտնվելու վայրը
|
Հողամասի ծածկագիրը
|
Հողամասի մակերեսը /հեկտար/
|
Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը
|
Հողամասի կարգը
|
Մեկնարկային վարձավճարի չափը 1 հա համար /ՀՀ դրամ/
|
Հողամասի տրամադրման ժամկետը
|
1
|
Արեգնադեմ բնակավայր
|
08-018-0108-0011
|
1,55815
|
Գյուղատնտեսական վարելահող
|
3-րդ անջրդի
|
4065 (չորս հազար վաթսունհինգ)
|
25 տարի
|
2
|
Մեղրաշատ բնակավայր
|
08-082-0101-0119
|
7,20402
|
Գյուղատնտեսական արոտավայր
|
4-րդ անջրդի
|
1605 (հազար վեց հարյուր հինգ)
|
25 տարի
|
3
|
Մեղրաշատ բնակավայր
|
08-082-0101-0118
|
23,37607
|
Գյուղատնտեսական վարելահող
|
5-րդ անջրդի
|
1470 (հազար չորս հարյուր յոթանասուն)
|
25 տարի
|
4
|
Ամասիա բնակավայր
|
08-010-0020-0083
|
0,25067
|
Գյուղատնտեսական արոտավայր
|
4-րդ անջրդի
|
2040(երկու հազար քառասուն)
|
25 տարի
|
|