15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
02.06.25
Ամասիա համայնքի պատվիրակությունը մասնակցում է Ֆրանսիա–Հայաստան ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին
|
Հունիսի 2-ին, Գորիսում մեկնարկեց Ֆրանսիա–Հայաստան ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։   Դահլիճում ներկա էին Ֆրանսիայի և Հայաստանի դեսպաններ, նախարարներ, պատգամավորներ,բարձրաստիճան պաշտոնյաններ և տարբեր մարզերից ժամանած մարզային և համայնքային ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական ոլորտի մասնակիցներ։   Համաժողովին մասնակցում են նաև Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը և Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը։   Համաժողովը միտված է խորացնելու համայնքներից համայնքներ ուղղված համագործակցությունը՝ կրթության, մշակույթի, կանաչ տնտեսության և տեղական զարգացման ոլորտներում։
|
|
01.06.25
ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Դուք ոչ միայն մեր երկրի ապագան, այլև մեր հանրության թերևս ամենակարևոր հիմքն եք և ամենաշատն ունեն մեր՝ մեծահասակներիս, պաշտպանության ու խնամքի, սիրո և հոգատարության կարիքը: Եվ այդ համատեքստում առավել կարևորվում է մեր երեխաների առողջության պահպանման ու հանգստի կազմակերպման, կրթության ու դաստիարակության, համակողմանի զարգացման, կյանքի լիարժեք պայմաններ ապահովելու հարցում մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունը: Գիտեմ,որ հանրապետության ամենահեռավոր համայնքներում ապրելը բավականին դժվար է,ձեզանից շատերը հանգամանքների բերումով զրկված եք մանկությունը գունեղ ու լիարժեք անցկացնելու ...
Մանրամասն |
|
01.06.25
Ամասիա համայնքում նշվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը
|
Հունիսի 1-ը՝ ԱմասիայումԱյսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնակատարության վերածվեց Ամասիայում:Համայնքի կենտրոնական հրապարակում ու զբոսայգու հարակից տարածքում էին մեկտեղվել համայնքի ու վարչական բնակավայրերի փոքրիկներն ու ծնողները: Հետաքրքիր ժամանց,կավճանկարչություն,գիպսերի ներկում,ֆոտոզոնա և տարատեսակ հետաքրքիր խաղեր ու զվարճանքներ: Իսկ տոնակատարության ամենահետաքրքիր հատվածը մշակութային միջոցառումն էր,որի ընթացքում իրենց գեղեցիկ պարային կատարումներով հանդես եկան Ամասիայի արվեստի դպրոցի,Ամասիայի սոցիալ- կրթական կենտրոնի և Հողմիկի միջնակարգ դպրոցի սաներն ու աշակերտները: Իսկ գլխավոր անակնկալը հսկա մուլտհերոսների ու արջուկների ներկայությունն էր,ովքր ապահովեցին փոքրիկները հետաքրքիր ժամանցն ...
Մանրամասն |
|
30.05.25
Անցկացվել է «Ախուրյանի աջափնյա ջրանցքի գլխամասից մինչև ՊԿ 55+09,54 հատվածում ընկած շահագործվող հիդրոտեխնիկական կառուցվածքների վերանորոգում և վերակառուցում» ծրագրի աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային լսում-քննարկումը
|
Առաջիկայում կմեկնարկի Աջափնյակ ջրանցքի բաց հատվածի և թունելի՝ ընդհանուր 7 կմ երկարության հատվածը: «Անի» ԲԲԸ ընկերությունը ջրանցքի և թունելի վերազինման և ամրացման աշխատանքների համար կներդնի 540 մլն դրամ: Այսօր Ամասիայի համայնքապետարանում անցկացվել է «Ախուրյանի աջափնյա ջրանցքի գլխամասից մինչև ՊԿ 55+09,54 հատվածում ընկած շահագործվող հիդրոտեխնիկական կառուցվածքների վերանորոգում և վերակառուցում» ծրագրի աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային լսում-քննարկումը,որին ներկա են գտնվել համայնքապետարանի աշխատակազմն ու ծրագրով հետաքրքրված անձինք: «Անի» ԲԲԸ ֆինանսական տնօրեն Մեսրոպ Մանուկյանը ներկայացրել է ներդրումային ծրագրի մանրամասները,ըստ ...
Մանրամասն |
|
30.05.25
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ամասիա համայնքի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց
|
Այսօր աշխատանքային այցով Ամասիա համայնքի Արեգնադեմի նորակառույց միջնակարգ դպրոցում էր գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նորակառույց դպրոցի ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 739 մլն դրամ:
|
|
29.05.25
Կայացել է Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում դպրոցի կառուցման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգի համաձայն, Ամասիայի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում նախատեսվող դպրոցի կառուցման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը: Հանրային լսումը նախագահում էր Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, ներկա էին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» ՊՈԱԿ-ի մասնագետներ Գոհար Մինասյանն ու Հովիկ Մեսրոպյանը, «ԷՄ ՋԻ դիզայն» ընկերության տնօրեն Գոհար Ավագյանը,դպրոցի շինարարությունն իրականացնող «Ալգարե» ՍՊԸ փոխտնօրեն Հմայակ ...
Մանրամասն |
|
26.05.25
Կայացել է Ամասիա համայնքի ավագանու հերթական նիստը
|
Այսօր կայացել է Ամասիա համայնքի ավագանու հերթական նիստը,որին ներկա են գտնվել ավագանու 8 անդամները և նիստը համարվել է իրավազոր:
|
|
23.05.25
ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի շրջանավարտներԻ սրտե շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի ու վերջին դասի առթիվ:Այսօր ձեր հարազատ կրթօջախներում հնչող վերջին զանգը բոլորիդ համար յուրովի մի առիթ է՝ ի մի բերելու և ամփոփելու դպրոցում անցկացրած ձեր բարի ու լավ հուշերը:Վստահ եմ, որ դպրոցական մաքուր ու ջերմ միջավայրի,չարաճճիությունների, սիրելի ուսուցիչների ու դասընկերների մասին այդ հուշերը ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում:Ու թեև վերջին զանգը խորհրդանշում է հրաժեշտ, այդուամենայնիվ այն նաև խորհրդանշում է ձեր կյանքի մի նոր ու կարևոր փուլի մեկնարկի, նոր հեռանկարների ու հորիզոնների մասին :Վստահ եմ,որ մենք տարիներ անց հպարտանալու ենք ձեզանով,ձեր հաջողություններով,որոնք դուք կներդնեք նաև մեր համայնքի զարգացման ու շենացման,ճանաչելիության ...
Մանրամասն |
|
23.05.25
Ամասիա համայնքի 59 շրջանավարտներ հրաժեշտ են տվել դպրոցին:
|
Ժպիտներ,հուզմունք,բարեմաղթանքներ ու անմոռանալի ակնթարթներ... Հենց այսպիսի բարձր տրամադրություն էր տիրում այսօր Ամասիա համայնքի ու վարչական բնակավայրերի դպրոցներում:12-րդ և 9-րդ դասարանների շրջանավարտներն իրենց վերջին զանգի միջոցառումները նշանավորել են գեղեցիկ,հումորային ու երաժշտական կատարումներով: Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը մասնակցել է Գարնառիճի միջնակարգ դպրոցի ավարտական միջոցառմանը,շնորհավորել շրջանավարտներին ու մաղթել կանաչ ճանապարհ: Համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ու վարչական ղեկավարներն էլ ներկա են գտնվել համայնքի մյուս բնակավայրերի դպրոցներում կազմակերպված վերջին զանգի միջոցառումներին:Համայնքապետարանի կողմից բոլոր շրջանավարտներին փոխանցվել են գեղեցիկ ծաղկեփնջեր: ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |