Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝ Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ` /սուբվենցիաներ/ ստանալու նպատակով 2023 թվականի ծրագրային հայտերին՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգում:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Հայասա թաղամասի, Արդենիս, Ողջի բնակավայրերի խմելու ջրագծի վերանորոգում և վերակառուցում։
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի, Գտաշեն, բնակավայրերի վարչական շենքերի վերանորոգում:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արդենիս և Զարիշատ բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացում։
|