Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-րդ հոդվածի 1-ի մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Հրանտ Վելիխանի Աբգարյանի , իր 2023 թվականի հունիսի 30-ի դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 42,0 քառակուսի մետր մակերեսով շինությունը, որից 24,9 քառակուսի մետր մակերեսով առաջին հարկը /արտադրական նպատակային նշանակության արտադրամաս գործառնական նշանակության/ և 17,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով երկրորդ հարկը /բնակելի նպատակային նշանակության, բնակելի տուն գործառնական նշանակության/ 0,07 քառակուսի մետր պարիսպը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող 08-066-0009-0017 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,00765 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Հողմիկ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետությա Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում (բնակավայր` հողմիկ) քաղաքացի Հրանտ Վելիխանի Աբգարյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 60-Ա որոշումը:
2.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 42,0 քառակուսի մետր մակերեսով շինության, որից 24,9 քառակուսի մետր մակերեսով առաջին հարկը /արտադրական նպատակային նշանակության արտադրամաս գործառնական նշանակության/ և 17,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով երկրորդ հարկը /բնակելի նպատակային նշանակության, բնակելի տուն գործառնական նշանակության/ 0,07 քառակուսի մետր պարիսպը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-066-0009-0017 կադաստրային ծածկագրով 0,00765 հեկտար մակերեսով հողամասում (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Հողմիկ 4-րդ փողոց, 7/5) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 65320/վաթսունհինգ երեք հարյուր քսան/Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Հրանտ Վելիխանի Աբգարյանի /նույնականացման քարտ՝ 010574770, տրված` 021 կողմից, 24/02/2022, հաշվառման հասցե` գյուղ Հողմիկ, 3-րդ փողոց, տուն 9):
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ : |