Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 93-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱՎԱԶԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 39-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐ` ՀՈՂՄԻԿ) ՔԱՂԱՔԱՑԻ ՀՐԱՆՏ ՎԵԼԻԽԱՆԻ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  38.1-րդ հոդվածի 1-ի մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Հրանտ Վելիխանի Աբգարյանի  , իր 2023 թվականի հունիսի 30-ի դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 42,0 քառակուսի մետր մակերեսով շինությունը, որից 24,9 քառակուսի մետր մակերեսով առաջին հարկը /արտադրական նպատակային նշանակության արտադրամաս գործառնական նշանակության/ և  17,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով երկրորդ հարկը /բնակելի նպատակային նշանակության, բնակելի տուն գործառնական նշանակության/ 0,07 քառակուսի մետր պարիսպը  և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  08-066-0009-0017 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական  օբյեկտների գործառնական նշանակության 0,00765 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Հողմիկ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

որոշում   է`

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետությա Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 18-ի  «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  հողամասում (բնակավայր` հողմիկ) քաղաքացի Հրանտ Վելիխանի Աբգարյանի  կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը  համարված շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին» թիվ   60-Ա որոշումը:

2.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 42,0 քառակուսի մետր մակերեսով շինության, որից 24,9 քառակուսի մետր մակերեսով առաջին հարկը /արտադրական նպատակային նշանակության արտադրամաս գործառնական նշանակության/ և  17,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով երկրորդ հարկը /բնակելի նպատակային նշանակության, բնակելի տուն գործառնական նշանակության/ 0,07 քառակուսի մետր պարիսպը  և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական  օբյեկտների գործառնական նշանակության 08-066-0009-0017  կադաստրային ծածկագրով  0,00765 հեկտար մակերեսով հողամասում (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Հողմիկ 4-րդ փողոց, 7/5)  գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 65320/վաթսունհինգ երեք հարյուր քսան/Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով  վաճառել կառուցապատող քաղաքացի` Հրանտ Վելիխանի Աբգարյանի  /նույնականացման քարտ՝ 010574770, տրված` 021 կողմից,  24/02/2022, հաշվառման հասցե` գյուղ Հողմիկ, 3-րդ փողոց, տուն 9):

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏԱՎԱԶԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՀԻ ՏԵՓՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.19 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner