Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 90-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱՎԱԶԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի 83-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի  ավագանին

 

որոշում է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքի սեփականություն հանդիսացող 0,12 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 83-Ա որոշման բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Համաձայնություն տալ  Հայաստանի Հանրապետության Շիրակիմարզի Ամասիա համայնքի Շիրակ-5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, ըստ որինախատեսվումէ`  ՀայաստանիՀանրապետության Ամասիա համայնքիԱմասիա բնակավայրիտարածքումգտնվող բնակելի տուն կառուցելու  համարնախատեսված  համայնքային սեփականություն հանդիսացող 08-010-0020-0086 կադաստրային ծածկագրով 0,12 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ /գնահատման խումբը 4-րդ կարգ/ հողատեսքի հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի սահմանված կարգով` ՀայաստանիՀանրապետության Շիրակիմարզի Ամասիա համայնքի Շիրակ-5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:»:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏԱՎԱԶԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՀԻ ՏԵՓՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner