Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի, Արկադի Նորիկի Մարտիրոսյանը, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 10,78 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարարական կառուցապատման գործառնական նշանակության 08-091-0016-0086 կադաստրային ծակագրով 0,110109 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ողջի, 8-րդ փողոց, 6/2 հողամաս) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի ամասիա համայնքի ավագնու 2025 թվականի հունիսի 26-ի թիվ « Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրի 8-րդ փողոց 6/2 հողամաս հասցեի առկա 10,78 քառակուսի մետր մակերեսով պարիսպը եվ 08-091-0016-0086 կադաստրային ծածկագրով 0,110109 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին հաստատելու մասին» 66-Ա որոշումը:
2. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 10,78 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարարական կառուցապատման գործառնական նշանակության 08-091-0016-0086 կադաստրային ծակագրով 0,110109 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ողջի, 8-րդ փողոց, 6/2 հողամաս) ուղղակի կարգով 184935 (հարյուր ութսունչորս հազար ինը հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 52005 (հիսուն երկու հազար հինգ ) Հայաստանի Հանրապետության դրամ պարսպի համար, ընդհանուր 236940 (երկու հարյուր երեսունվեց հազար ինը հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Արկադի Նորիկի Մարտիրոսյանին /նույնականացման քարտ՝ 005788740, տրված` 016 կողմից, 2017 թվականի մարտի 3-ին, հաշվառման հասցե` քաղաք Գյումրի):
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :