15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
17.10.25
Ամասիա համայնքի կենտրոնական հրապարակում այսօր նշվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության » միջազգային օրը
|
Օրվա առթիվ Ամասիայի սոցիալ-կրթական կենտրոնի պարի խմբակի սաները հանդես են եկել գեղեցիկ նախաձեռնությամբ՝ ներկայացնելով Կառնո Քոչարին ու նոր պարային բեմադրություններ։   Եվս մեկ անգամ տեղեկացնենք,որ հոկտեմբերի 17-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում հռչակվել է որպես «Ոչ նյութական մշակութային ժառանգության » միջազգային օր,իսկ Հայկական Քոչաի պարն էլ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ներկայացուցչական ցանկում ՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք:
|
|
17.10.25
Այսօր Ամասիայի գրադարանում բացվել էր գրքային ցուցահանդես «Սասնա ծռեր» էպոսը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն թեմայով։
|
2012 թվականին «Սասնա ծռեր» էպոսը ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ որպես հայ ժողովրդի հոգևոր և բանավոր ստեղծագործության բացառիկ արժեք։ Այս կերպ այն ճանաչվեց ոչ միայն ազգային, այլև համաշխարհային մշակույթի անգնահատելի գոհար   «Սասնա ծռեր» ազգային էպոսը հայ ժողովրդի հզոր ոգու, ազատասիրության և արդարության իդեալների վկայությունն է։ Այն դարերով փոխանցվել է բանավոր ավանդույթի միջոցով՝ դառնալով մեր ինքնության անբաժանելի մասը։ Էպոսը ներկայացնում է Սասունի հերոսների պայքարը չարի և բռնության դեմ՝ մարմնավորելով հայրենասիրությունը, հավատը և աստվածային արդարության ձգտումը։
|
|
15.10.25
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը համայնքային այցելությունների շրջանակում եղել է Ամասիա համայնքի մի շարք բնակավայրերում։
|
Նոր ձևաչափով հանդիպումների շրջանակում, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ Դավիթ Առուշանյանի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուների առաջին կանգառը Բերդաշեն բնակավայրում էր: Համայնքի ղեկավարի հետ մարզպետ Առուշանյանը նախ այցելեց Բերդաշենում կառուցվող նոր դպրոցի շինհրապարակ,որի շինաշխատանքները երկարատև դադարից հետո վերսկսվել են: Շինարարության հապաղման ու առաջացած հարցերի շուրջ մարզպետը զրուցել է դպրոցի շինարարությունը ստանձնած նոր ընկերության պատասխանատուի հետ ,ապա զրույցը շարունակվել է գյուղի բնակիչների հետ,որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Պատասխանատուների հաջորդ կանգառը Ալվար բնակավայրում էր,որտեղ մարզպետն ու համայնքի ղեկավարը բնակիչների հետ հանդիպումից հետո շրջայց ...
Մանրամասն |
|
15.10.25
Շիրակի մարզպետն այցելել է Ամասիայում կառուցվող դպրոցի շինհրապարակ
|
Համայնքային այցելությունների շրջանակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը,Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել են Ամասիա բնակավայրում կառուցվող միջնակարգ դպրոցի շինհրապարակ:   Շինընկերության պատասխանատուները մարզպետին են ներկայացրել կատարվող աշխատանքների ընթացքն ու ժամանակացույցը:   Այս պահին իրականացվում են հիմքերի բետոնավորման ու ամրանային ցանցերի կառուցման աշխատանքներ:Դպրոցը նախատեսվում է շահագործման հանձնել 2027 թվականին:   Ամասիայի մրջնակարգ դպրոցի նոր շենքը կառուցվում է նախկին շենքի տեղում ՝ 288 աշակերտի համար,այն լինելու է կլաստերային և միավորման գործընթացի ավարտից հետո, նորակառույց դպրոց կհաճախեն նաև Բանդիվան և Հովտուն բնակավայրերի աշակերտները:
|
|
13.10.25
Համայնքային միջոցներով պարսպապատվում է Մեղրաշատ բնակավայրի գերեզմանատունը
|
Ավարտին է մոտենում Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի գերեզմանատան ցանկապատման աշխատանքները:   Ծրագիրն իրականացվում է համայնքային միջոցներով,իսկ ծրագրի ընդհանուր արժեքը 10 միլիոն 500 հազար դրամ է:   Շինարարական աշխատանքները համատեղությամբ իրականացնում են «Վալ Արտ» և «Արտ Պլաստ» ՍՊ ընկերությունները:   Ծրագրի ավարտին կպարսպապատվի գերեզմանատան մոտ 400 մետր տարածք,որը եղել է մշտապես բաց վիճակում և հանդիսացել է կենդանիների ազատ ներթափանցման պատճառ:
|
|
09.10.25
Ամասիայի համայնքապետարանի ոլորտային բաժինների աշխատակիցները մասնակցել են էներգաարդյունավետության բարձրացման թեմայով ծրագրի քննարկմանը
|
Ինչպես բազմաբնակարան շենքերն ու առանձնատները դարձնել էներգաարդյունավետ և ինչպես խնայել ջեռուցման նպատակով ծախսվող ֆինանսական միջոցները: Այսօր Ամասիայի համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներն ոը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը մասնակցել են Շիրակի մարզպետարանում հրավիրված « Շենքերի էներգաարդյունավետության արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի քննարկմանը: Ոլորտի մասնագետները ներկայացրել են նախ ծրագրի կարևոր բաղադրիչներն ու էնեգախնայողության հնարավոր միջոցները,ապա ներկաների հետ քննարկել համայնքներում ծրագրի ներդրման հնարավորություններն ու կարևորությունը: Ծրագրի նպատակն է ընդլայնել ներդրումները շենքերի էներգաարդյունավետ վերազինման ...
Մանրամասն |
|
07.10.25
Ջեմմա Հարությունյանը շրջայց է կատարել «Նանե» մանկապարտեզում և աշխատակիցներին շնորհավորել Ուսուցչի օրվա առթիվ
|
Երեխաների դաստիարակությունն ու կրթությունը սկսվում է մանկապարտեզից: Ամասիայի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Նանե» մանկապարտեզում հոգատարությունն ու կրթության որակը մշտապես բարձր նշաձողի վրա է գտնվում:Մանկապարտեզի սաները արդեն գիտելիքի հարուստ բազայով են այցելում հանրակրթական դպրոց: Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն այսօր այցելել է «Նանե» մանկապարտեզ ու ու բոլոր աշխատակիցներին շնորհակալություն հայտնել բարդ,դժվար,պատասխանատու և նվիրական աշխատանքի համար:Իսկ այցի առիթը հոկտեմբերի հինգին հանրապետությունում նշված Ուսուցչի մասնագիտական տոնն էր: Տիկին Հարությունյանն ու աշխատակիցները նաև շրջայց են կատարել մանկապարտեզի դասասենյակներում,որտեղ երեխաների ճաշի ժամն ...
Մանրամասն |
|
07.10.25
Գրադարանավարի օրվա առիթով Ամասիա համայնքի ղեկավարն այցելել է Ամասիայի գրադարն ու շնորհավորել աշխատակիցներին
|
ՀՀ-ում այսօր նշվում է Գրադարանավարի օրը: Տոնի առթիվ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ու համայնքապետարանի աշխատակիցները այցելել են Ամասիայի գրադարան: Համայնքի ղեկավարը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել ու ծաղիկներ է նվիրել գրադարանի աշխատակիցներին,նշելով,որ նրանցից յուրաքանչյուրը կարևոր ու նվիրական աշխատանք է կատարում,ինչը միտված է գրքի ու ընթերցանության հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը,գիտելիքի ամրապնդմանն ու տարածմանը: Գրադարանի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին ու աշխատակիցներին՝ ուշադրության ու մեծարանքի համար: Հանդիպման ավարտին, կրթության ,գիտության,մշակույթի և հոգևոր արժեքների խորհրդանիշ համարվող գրքերի պահպանմանը, ընթերցանության ավանդույթների ...
Մանրամասն |
|
05.10.25
ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ ուսուցիչներ,Իմ և Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի անունից,շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի ՝ Ուսուցչի օրվա առթիվ: Այս օրը կոչված է ձեզ արժևորելու և մեծարելու համար,քանզի դուք կրում եք այն մասնագիտական վեհ կոչումը,որը միտված է սերունդներ կրթելու և դաստիարակելու կարևորագույն գործին: Դուք ձեր ամենօրյա նվիրական աշխատանքով նախապատրաստում ու դեպի կյանք եք ճանապարհում գրաճանաչ ու կրթված սերունդ,ովքեր ձեր տված գիտելիքները հիմք ունենալով,հետագայում իրենց մասնագիտական կարողություններով կփայլեն ամենատարբեր ոլորտներում: Դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր ու շնորհակալ գործ, քան աշակերտ կրթելու և հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու ձեր առաքելությունն է: Վստահ եմ,որ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |