"Տեառնընդառաջ" նշանակում է "Տիրոջն ընդառաջ գալ": Ժողովրդի մեջ օգտագործելի է "Տրնդեզ" անվանումը: Այն հայ եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 13-ին: Տոնի ծիսական արարողությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ: Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայից թռչելը Տեառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է: Խարույկի վրայով թռչում են նորապսակները, ապա՝ նրանց հարազատները, հարևանները և այլոք: Համարվում է, որ կրակի վրայից թռչելը հեռու է պահում հիվանդություններից, անհաջողություններից և ամեն վատ բաներից: