✅✅Մթերատվության բարձրացման ծրագիրը կրում է փորձնական բնույթ, որի նպատակն է 2025-2026 թվականների ընթացքում բարելավել Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակ, Սյունիքի և Տավուշի մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը, բարձրացնել մթերատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ փոխհատուցել 21970 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։
✅✅Ժամանակակից սելեկցիոն չափորոշիչներին համապատասխանող կաթնային և կաթնամսային ուղղության ցեղերի ցուլերի բարձրորակ սեմնահեղուկով մեկ կովի արհեստական սերմնավորման միջին արժեքը կազմում է շուրջ 15 հազար ՀՀ դրամ։
✅✅ Ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սերմնավորման արժեքի 10 հազար դրամը, իսկ 5 հազար դրամը կվճարի Տնտեսավարողը:
✅✅ Ծրագրի մասնակիցներն են՝ 📌Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն). 📌Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերը (այսուհետ՝ Մարզպետների աշխատակազմեր). 📌Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի համայնքները կամ բնակավայրերը (այսուհետ՝ Համայնք կամ Բնակավայր). 📌Արհեստական սերմնավորում իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը . ✅✅ Ամասիա համայնքում արհեստական սերմնավորման ենթակա անասնագլխաքանակը՝ ըստ բնակավայրերի.
🔴Ամասիա - 43 գլուխ
🔴Արեգնադեմ – 18 գլուխ
🔴Բանդիվան – 19 գլուխ
🔴Բյուրակն – 16 գլուխ
🔴Գտաշեն- 20 գլուխ
🔴Հովտուն – 9 գլուխ
🔴Մեղրաշատ - 15 գլուխ
🔴Ողջի – 10 գլուխ
🔴Ջրաձոր – 15 գլուխ
🔴Բերդաշեն -44 գլուխ
🔴Ալվար -12 գլուխ
🔴Աղվորիկ 11 գլուխ
🔴Արդենիս -21 գլուխ
🔴Գարնառիճ – 31 գլուխ
🔴Զորակերտ -17 գլուխ
🔴Զարիշատ – 37 գլուխ
🔴Ծաղկուտ – 32 գլուխ
🔴Շաղիկ – 17 գլուխ
🔴Հողմիկ -30 գլուխ
✅✅ Ծրագրով հետաքրքրված անձինք կարող են դիմել Ամասիայի համայնքապետարան կամ բնակավայրերի վարչական ղեկավարի նստավայր: