15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
07.02.25
Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Հողմիկ բնակավայրում
|
Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում այսօր տեղի է ունեցել Հայկական բանակի կազմավորման 33-րդ տաեդարձին նվիրված միջոցառում:Հողմիկի միջնակարգ դպրոցի դահլիճում աշակերտների մատուցմամբ հնչել են հայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր:Միջոցառմանը ներկա են գտնվել Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը,Հողմիկ բնակավայրի վարչական ղեկավար Անդոկ Պողոսյանը,ավագանու անդամներ ...
Մանրամասն |
|
07.02.25
Գյումրիում բացվել է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը
|
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ ներկա է գտնվել Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական նորաբաց կենտրոնի աշխատանքների մեկնարկի արարողությանը,որին մասնակցել են նաև Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ու մարզի մյուս համայնքների ղեկավարները:Նոր խորհրդատվական կենտրոնի բացման նպատակը էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթ իրականացնելն է։Խորհրդատվական կենտրոնը գործառույթներով տարբերվելու է սպասարկման գրասենյակից, քանի որ բացի դիմումների ընդունումից, նաև իրականացնելու է խորհրդատվություն՝ Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ...
Մանրամասն |
|
06.02.25
Լուսավորության ցանցի արդիականացման ու լուսատուների փոխարինման աշխատանքներ Ամասիա համայնքի բնակավայրերում
|
Ամասիա,Մեղրաշատ և Բանդիվան բնակավայրերում ընթանում են գիշերային լուսավորության ցանցի խափանված էներգախնայող լեդ լուսատուների ու լամպերի փոխարինման,արդիականացման,ինչպես նաև նոր լուսային կետերի ավելացման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնում են Ամասիայի համայնքապետարանի տեխնիկական սպասարկամ անձնակազմը: Տեղեկացնենք,որ Ամասիա համայնքի բոլոր բնակավայրերն ապահոված են գիշերային լուսավորության ցանցով,որն իրականացվել է համայնքային ...
Մանրամասն |
|
04.02.25
Ամասիա համայնքի պատվիրակությունը մասնակցեց Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին
|
Ամասիա համայնքի պատվիրակությունը,համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ,փետրվարի 1-ից 4-ը մասնակցեց Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին:Համայնքի ղեկավարությունը ներկա է գտնվել խաղերի բացման հանդիսավոր արարողությանը և Շիրակի մարզի մյուս համայնքների պատվիրակությունների հետ՝ մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ, մասնակցել է նաև մարզիկների հանդիսավոր շքերթին: Ամասիա համայնքը ներկայացնող դահուկորդները ...
Մանրամասն |
|
30.01.25
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը մասնակցել է Հայաստանի Համայնքների Միության ընդհանուր ժողովին
|
Այսօր Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը մասնակցել է Երևանում կայացած Հայաստանի Համայնքների Միության ընդհանուր ժողովին:Ընդհանուր ժողովում քննարկվել են համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների և միջազգային համագործակցության խորացմանն առնչվող առանցքային հարցեր։ Ընդհանուր ժողովը նախատեսված էր Հայաստանի վարչատարածքային փոփոխություններից և ՏԻՄ-երում ընտրական համակարգի փոփոխություններից հետո՝ ՀՀՄ կառավարման ու կառուցվածքի արդիականացման, կառավարման մարմինների նոր ընտրությունների և Միության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ փոփոխությունների ընդունման համար։Ընդհանուր ...
Մանրամասն |
|
29.01.25
Ամասիայի համայնքապետարանի վարչական շենքում տեղի է ունեցել Ամասիա բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանրային լսումը:
|
Ամասիայի համայնքապետարանի վարչական շենքում այսօր տեղի է ունեցել մինչև 2026 թվականը կառուցվող,հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ ծրագրի շրջանակներում,Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանրային լսումը: Առաջին հանրային լսմանը մասնակցել են Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը,համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մանուկյանը,համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը,համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի վարիչ Արտեմ Դավթյանը,ծրագրի կառուցման պատվիրատու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Սոնա Գևորգյանը,կապալառու Ալգարե ՍՊԸ տնօրեն Ալբերտ Գարեգինյանը,նախագծող ...
Մանրամասն |
|
28.01.25
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ ծաղիկներ են խոնարհել «Ազատամարտիկների պանթեոնում»
|
![🇦🇲 🇦🇲](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tc3/1/16/1f1e6_1f1f2.png) ![🇦🇲 🇦🇲](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tc3/1/16/1f1e6_1f1f2.png) ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի օրը,Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի աշխատակազմը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, ուժային կառույցների ղեկավարների, զինվորականների ու ազատամարտիկների հետ այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»: ![🇦🇲 🇦🇲](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tc3/1/16/1f1e6_1f1f2.png) Մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հուշակոթողներին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։
|
|
28.01.25
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33 ամյակի առթիվ.
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ ու զինվորներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մեր պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ։Մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որի յուրաքանչյուր զինվոր պատվով է կատարում իր պարտքը հայրենիքի հանդեպ։ Հայկական զինված ուժերի մարտական ոգին ու հայրենասիրությունը ժառանգությունն է մեր դարավոր պատմության ու այն սխրագործ տղաների, որոնք իրենց հայրենանվեր գործով ու հերոսական անցյալով՝ իրենց դրոշմը թողեցին նորանկախ Հայաստանի ազատագրական պայքարում ու բանակաշինության կարևորագույն գործում: Արցախյան պատերազմներում ու մեր երկրի դեմ վերջին տարիներին սանձազերծված մարտական գործողություններում, ...
Մանրամասն |
|
28.01.25
Տոնական միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 33 ամյակին
|
Ամասիայի մարզամշակութային կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 33-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը,համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մանուկյանը,համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը, համայնքապետարանի , ՀՈԱԿ-ների աշխատակազմերը, Ամասիայի հոգևոր հովիվ Տեր Գարեգին քհն Սարգսյանը, Ամասիայի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Ամիրյանը, համայնքի բնակիչներ: Միջոցառմանը իրենց ռազմամարզական ցուցադրական ելույթներով,հայրենիքին ու զինվորներին նվիրված ոգեշնչող բանաստեղծություններով, ելույթ են ունեցել Ամասիայի «Պատանի երկրապահ» ակումբի սաները ՝ մարզիչ-հրամանատար Կամո Սալնազարյանի ղեկավարությամբ: ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|