Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈւՄՆԵՐ
Հետևեք Ձեր վարձակալական վճարներին Հետևեք Ձեր վարձակալական վճարներին
Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին
Ազդարարիր Ազդարարիր
Ամասիա համայնքի աշխատակազմի կանոնադրություն Ամասիա համայնքի աշխատակազմի կանոնադրություն
Տարեկան աշխատանքային պլան Տարեկան աշխատանքային պլան
Իրավական ակտերի տեղեկատվական համակարգ Իրավական ակտերի տեղեկատվական համակարգ
Ֆեյսբուքյան էջ Ֆեյսբուքյան էջ
ՀՀ Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ՀՀ Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Ֆինասների նախարարություն Ֆինասների նախարարություն
ՀՀ Կառավարություն ՀՀ Կառավարություն
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն Պաշտպանության նախարարություն
Էլեկտրոնային փոստ Էլեկտրոնային փոստ
Կադաստրի պետական կոմիտե Կադաստրի պետական կոմիտե
Լուրեր ՀՀ-ում Լուրեր ՀՀ-ում
Հանրային Մասնակցության  Տեղական Ինքնակառավարմանը Հանրային Մասնակցության Տեղական Ինքնակառավարմանը
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն
Համայնքային կայքեր Համայնքային կայքեր
Տեսահոլովակների դիտում Տեսահոլովակների դիտում
Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարան
Օգտակար հղումներ Օգտակար հղումներ
Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության
Եղանակը Ամասիա համայնքում Եղանակը Ամասիա համայնքում
Տեսադարան Տեսադարան
Ֆորում (քննարկումներ) Ֆորում (քննարկումներ)
Թափուր հաստիքներ Թափուր հաստիքներ
Ծրագրերի շտեմարան Ծրագրերի շտեմարան


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.12.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

  Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

  Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ:

Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման:

      Հարգանքով՝  ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

01.10.25 Ամասիա համայնքի ղեկավարը հյուրընկալել է համայնքի տարեց բնակիչներին ու շնորհավորել միջազգային օրվա առթիվ:
Տարեցների միջազգային օրվա առիթով,այսօր Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը հյուրընկալել էր համայնքի տարեց բնակիչներին: Համայնքի ղեկավարն ու ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը շնորհավորել են ներկաներին՝ տարեցների միջազգային օրվա առթիվ,մաղթել՝ առողջություն ու երկարակեցություն:Միևնույն ժամանակ հայտնել,որ համայնքի բոլոր տարեց բնակիչները գտնվում են իրենց անմիջական ուշադրության կենտրոնում և նրանց հանդեպ ցուցաբերվում է առանձնահատուկ հոգատարություն:Հանդիպմանը ներկա համայնքի տարեց բնակիչները իրենց շնորհակալությունն են հայտնել համայնքի ղեկավարությանը՝ ցուցաբերած ուշադրության և հոգատարութան համար: Կյանքի ուղիներով անցած ու հարուստ կենսագրություն կերտած,բայց միևնույն ժամանակ իրենց լավատեսությունն ... Մանրամասն
27.09.25 Ամասիայի համայնքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցները,համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված ամասիացի տղաների շիրիմներին
Այսօր` 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը, Ամասիայի համայնքապետարանի, ենթակա ՀՈԱԿ֊ ների աշխատակազմերը, ուժային կառույցների ղեկավարներն ու բնակիչները, ծաղիկներ են խոնարհել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում անմահացած ամասիացի տղաների շիրիմներին։
 
Զինվորական պանթեոնում, Ամասիա համայնքի հոգևոր հովիվ, Տեր Գարեգին քհն Սարգսյանի առաջնորդությամբ, հնչել է միասնական աղոթք` նվիրված պատերազմում զոհված բոլոր նահատակների հիշատակին։
 
Տղաներ, մենք Ձեզ հիշում ենք, քանի դեռ կանք և մեր սերունդներին դաստիարակում ենք հայրենասիրության այն ոգով, որով դուք պայքարեցիք հանուն հայրենիքի ու նահատակվեցիք մարտի դաշտում սխրանքներ գործելով ։
Հավերժ փառք ու խոնարհում նահատակների հիշատկին...
 
 
 
26.09.25 Կայացել է Ամասիա համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստը
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ այսօր կայացել է ավագանու ութերորդ նստաշրջան առաջին նիստը:
📌📌 Օրակարգում ընդգրկված 13 հարցերի քննարկմանը ներկա են եղել ավագանու 9-ը անդամներից 8-ը:
📌📌 Քննարկվել են և ավագանու հավանությանն են արժանացել տարաբնույթ հարցեր,մասնավորապես, համայնքային սեփականություն են ճանաչվել Ամասիա համայնքում գտնվող հողամասերը, ժամանակավոր օգտագործման իրավունքով վարձակալության են տրվել գյուղատնտեսական նշանակության հողամասեր,ավելացվել է մասնակցային բյուջետավորման համար նախատեսված ֆինանսավորումը,որի միջոցով կլուծվի բազմաբնակարան շենքերի բնակիչների մատնանշած առավել շատ քվե ստացած խնդիրներից մեկը:
📌📌 Ավագանու հաջորդ նիստը կկայանա հոկտոմբերին:
24.09.25 Ամասիա համայնքի ղեկավարը հյուրընկալել է Հյուսիսային ուղի ՏԱԽ-ի և Ավստրիական LAG Thermenland Wechselland , Leader Region Hermagor և Regionalkooperation Unterkärnten տեղական ակտիվ խմբերի ներկայացուցիչներին։
🔶🔸🔶Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը հյուրընկալել է Հյուսիսային ուղի ՏԱԽ-ի և Ավստրիական LAG Thermenland Wechselland , Leader Region Hermagor և Regionalkooperation Unterkärnten տեղական ակտիվ խմբերի ներկայացուցիչներին։
🔶🔸🔶 Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել են համայնքի հետ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը,որոնք նպաստում են համայնքի զարգացմանն ու երիտասարդների ներուժի բացահայտմանը:
🔶🔸🔶 Հանդիպման ավարտից հետո ավստրիացի հյուրերը այցելել ու տեղում ծանոթացել են Հյուսիսային ուղի ՏԱԽ-ի հետ համագործակցությամբ իրականացված տարաբնույթ նախաձեռնություններին, իրականացվել է նաև փորձի փոխանակում գործընկեր կառույցների միջև:
23.09.25 Աշխատանքային խորհրդակցություն և հանձնարարականներ պատասխանատու բաժինների աշխատակիցներին
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ,այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ,որին մասնակցել են համայնքապետարանի բոլոր բաժինների ղեկավարներն ու աշխատակիցները: Նախ քննարկվել են ներքին կարգապահական հարցեր,որից հետո համայնքի ղեկավարն անդրադարձել է երրորդ եռամսյակի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին: Ամփոփ տվյալներով, խոտհունձի ու հացքաղի ավարտին ,սեփական եկամուտների հավաքագրման տվյալներով այս պահին ամենացածր ցուցանիշը Ամասիա բնակավայրում է: Ջեմմա Հարությունյանի հանձնարարականով, համապատասխան բաժնի աշխատակիցները վարձակալների շրջանում իրականացնելու են բացատրական աշխատանքներ՝ պարտքերի պլանային ցուցանիշներն ապահովելու նպատակով,իսկ այն բնակիչները,ովքեր սահմանված ... Մանրամասն
21.09.25 ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս, աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը մեր տոնացույցի ամենագլխավոր տոնն է: 34 տարի առաջ ապագայի հանդեպ մեծագույն հավատով, սեփական ճակատագիրը տնօրինելու ձգտմամբ մենք «այո» ասացինք մեր երկրի անկախությանը: Անցած երեք տասնամյակների ընթացքում դժվարություններն ու զրկանքները հաղթահարելով՝ ՄԵՆՔ աշխարհին ապացուցեցինք մեր պապենական դարավոր հողում անկախ ապրելու մեր իրավունքը: Չնայած առկա դժվարություններին,մենք կրկին, հայ գենին վայել տոկունությամբ ու կամքով ,աշխարհին փաստում ենք՝ սեփական ճակատագիրը տնօրինելու մեր ժողովրդի իրավունքը, դարերից եկող մեր երազանքներն իրականություն դարձնելու հաստատակամությունը: Անվիճելի փաստ ... Մանրամասն
18.09.25 Աշխատանքային այցով Ամասիա համայնքում էր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը
  Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի և աշխատակազմի ուղեկցությամբ,մարզպետն ու վարչությունների ղեկավարները շրջայց են կատարել համայնքի վերին ենթաշրջանների գյուղական բնակավայրերում: Աղվորիկ,Արդենիս,Ալվար,Գառնառիճ,Շաղիկ Զորակերտ բնակավայրերում Դավիթ Առուշանյանը բնակիչների հետ պարզ,անմիջական ու ոչ պաշտոնական զրույցներ է ունեցել,լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Ծայրամասային ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հիմնականում իրենց դժգոհությունն են հայտնել ճանապարհների անբարեկարգ վիճակից, որոշ բնակավայրերում խմելու ջրի հետ կապված խնդիրներից, բուժկետերի ու դեղատների անհասանելիությունի, հասարակական տրանսպորտի հակակարկտակայանների բացակայությունից: Պպատասխանատուները գույքագրել են ... Մանրամասն
12.09.25 Քննարկվել է սուբվենցիոն ծրագրով կառուցվող փողոցում ի հայտ եկած խնդիրների լուծման տարբերակները
Այսօր՝ Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը,համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Մկրտումյանը և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցները հանդիպում են ունեցել Վեոլիա ջուր ընկերության Հյուսիս ՇՏ Շիրակ տեղամասի պետ Գևորգ Վարոսյանի,Ամասիա բնակավայրի 25-րդ փողոցի շինարար Թրաֆֆիք ՍՊ ընկերության պատասխանատուների և նախագծող ընկերության ներկայացուցիչների հետ: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող փողոցի շին աշխատանքների մեկնարկից և հողային շերտի հեռացումից հետո որոշ հատվածներում ի հայտ են եկել ներքին կոմունիկացիաների՝ ջրագծերի և կոյուղատար խողովակների հետ կապված չնախատեսված և նախագծում չներառված խնդիրներ,որոնք խոչնդոտում են շին-աշխատանքների շարունակությանը: Պատասխանատուները տեղում շրջայց կատարելուց ... Մանրամասն
04.09.25 Մեկնարկել է Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 25-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը  143 միլիոն 850 հազար դրամ է,որից կառավարության ներդրման չափը կազմում է 45%,իսկ համայնքի մասնաբաժինը 55 % է՝ 79 միլիոն 117 հազար 500 դրամ:

Փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Թրաֆֆիք» ՍՊ ընկերությունը:Այսօր մեկնարկած  ճանապարհի հողային շերտի փորման աշխատանքներին հետևել են համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ու համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը:

450 մ ընդհանուր երկարության ճանապարահատվածը կունենա երկկողմ մայթեր ու երկշերտ ասֆալտե ծածկ,նախատեսված հատվածներում կկառուցվեն  նաև ջրահեռացման համակարգեր:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ամասիա համայնք
Ամասիա համայնք
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Այն ամենը, ինչ վերաբերում է սոցիալական աշխատողի առ
Ամասիա համայնքի ավագանու նիստ 14.02.2023թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 14.04.2023թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 14.11.2022թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 31.10.2022թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 31.10.2022թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 26.09.2022թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 31.05.2022թ.
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ամասիա համայնք
Առցանց դիմում համայնքապետարան
Ամասիա համայնք
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner