15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
17.10.24
Տեղի ունեցավ Ամասիա համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հերթական նիստ
|
Սույն թվականի հոկտեմբերի 16-ին Ամասիայի համայնքապետարանում տեղի ունեցավ Ամասիա համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հերթական նիստը:Նիստին քննարկվեց ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Ամասիա համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած Շահեն Միքայելի Բաբայանին օգնական(պատրոն) ճանաչելու՝ իր թոռան Շահեն Արտոյմի Բաբայանի հարցը: Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկեց նաև սոցիալական բնույթի այլ հարցերի
|
|
11.10.24
Անցկացվել է մարզի խորհրդի հերթական նիստը
|
«Շիրակցին արժանի է, որպեսզի օր առաջ հոգսերը թեթևանան, որ ունենա զարգացած բնակավայր, համայնք ու մարզ։ Մեր ջանքերը պետք է միտված լինեն դրան, իսկ խնդիրների լուծմանը կհասնենք միայն անդուլ աշխատանքով, համագործակցությամբ ու միասնականությամբ»,- Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Ախուրյանի Մայիսյան բնակավայրում այսօր անցկացվել է մարզի խորհրդի հերթական նիստը։Օրակարգային առաջին հարցն առնչվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024 թվականի երրորդ եռամսյակի կատարմանը։ Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն, հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 89 տոկոսով։ Ամենաբարձրը կատարվել ...
Մանրամասն |
|
05.10.24
Ամասիա համայնքի ղեկավարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
|
Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ Ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև սերունդների դաստիարակության գործում: Ձեզնից ու ձեր աշխատանքից է մեծապես կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը:Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացումը թե՛ մեր սերունդներին, թե՛ մեր երկիրը դարձնելու է ավելի մրցունակ, ժամանակակից և աշխարհին ավելի բաց:Կրթության բարձր որակի ապահովումը ներկայումս ավելի, քան երբևէ առաջնային է մեզ համար: Եվ դա այն մարտահրավերն է, որը մենք կարող ենք հաղթահարել միայն միասին՝ ձեզ հետ համատեղ: Կրկին շնորհավորում եմ ձեզ ու մաղթում առողջություն, աշխատանքային բազում հաջողություններ:
|
|
03.10.24
Բյուրակն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունենցավ հանրային լսում
|
Այսօր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունենցավ նոր ժամանակավոր աղբավայրի տեղհատկացման վերաբերյալ հանրային լսում:
|
|
01.10.24
Տեղի է ունեցել հանդիպում ԼՂ-ից տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ
|
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ աշխատակազմում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Շիրակի մարզից ընդգրկված անդամների՝ Նվեր Բարսեղյանի, Արթուր Մարտիրոսյանի, Վարուժան Սահակյանի և մարզում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների միջև։Հանդիպման մեկնարկին ներկաներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել և հասարակական խորհրդի գործունեության կարևորությանն է անդրադարձել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը․ «Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը բազմիցս առիթ ունեցել է ասելու, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է ...
Մանրամասն |
|
30.09.24
Ամասիա համայնքի ղեկավարը ներկայացրեց նորանշանակ Աղվորիկ բնակավայրի վարչական ղեկավարին
|
Այսօր Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը և համայնքապետարանի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Ամասիա համայնքի Աղվորիկ բնակավայրի բնակիչների հետ:Ամասիա համայնքի ղեկավարը ներկայացրեց Աղվորիկ բնակավայրի նորանշանակ վարչական ղեկավար Բագրատ Ղարիբջանյանին:
|
|
30.09.24
<<Սամբո>> ըմբշամարտի բաց առաջնություն
|
Սեպտեմբերի 29-ին Ամասիայի համայնքային մարզամշակութային կենտրոնում անցկացվեց մանկապատանեկան մարզադպրոցի <<Սամբո>> ըմբշամարտի բաց առաջնություն նվիրված՝ Հայաստանի Հանրապետության անկախության 33-տարելիցին:Մրցույթին մասնակում էին Ամասիայի, Արցախի, Գյումրու, Արտաշատի, Բյուրեղավանի, Մասիսի, Իջևանի և Նոր Գեղի սամբիստները: Հաղթող մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:
|
|
29.09.24
Իրականացվում են բազմաբնակարանային շենքերի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման աշխատանքներ
|
Ամասիայի համայնքապետարանի ջանքերով իրականացվում են Ամասիա բնակավայրի 26 փողոց, 11 և 13 բազմաբնակարանային շենքերի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման աշխատանքները:
|
|
27.09.24
Հարգանքի տուրք 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
|
Այսօր Ամասիա համայնքի բնակիչները այցելեցին գերեզմանատուն ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար զոհված հերոս քաջորդիների շիրիմներին: Ներկաները, հարգանքի տուրք մատուցելով, աղոթք են բարձրացրել առ Աստված՝ իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար: Հավե՛րժ փառք, Ձեր սխրանքն անմահ է, Ձեր անունը՝ մեր սրտերում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |