Տեղեկացնում ենք,որ Արփի լճի ջրամբարի պատվարի վերանորոգման աշխատանքների կատարման հետ կապված,ս.թ. 19-ից նախատեսվում է կատարել ջրի հորիզոնի իջեցման գործընթաց՝ իրականացնելով ջրի թողքեր հետևյալ ելքերով՝ 🔴🔴մարտի 19-ից-25-ը՝ 5 մ³/վրկ 🔴🔴մարտի 26-ից- ապրիլի 1-ը՝ 10 մ³/վրկ 🔴🔴 ապրիլի 1-ից- 13÷14 մ³/վրկ՝ մինչև ջրամբարում ջրի հորիզոնը 2020,20 մ նիշին հասնելը,որից հետո ջրամբարից թողնվող ելքը կհավասարեցվի ջրամբար մուտք գործող ջրահոսքի մեծությանը ու կպահպանվի մինչև մայիսի 5-6-ը: 📌📌 Զգուշացում՝…. Ամասիա համայնքի տարածքի սահմաններում,Ախուրյան գետից ջրառ իրականացնող բոլոր շահառուներին՝ պահպանել գետահունով և իրենց ջրառման հանգույցներով սպասվելիք ջրահոսքերի անվնաս ու ապահով անցումը: 📌📌 ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրառ ՓԲԸ