15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
25.07.25
Տեղի է ունեցել «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրի կառավարման խորհրդի առաջին նիստը
|
Ծրագրի պատասխանատուները նախ ներկաներին են ներկայացրել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մանրամասներն ու կարևորությունը,ապա մասնակիցների հետ քննարկել են Ամասիա համայնքի համար առավել կարևոր նշանակություն ունեցող ֆինանսավորման ուղղությունները:«Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրի նպատակն է ամրապնդել համայնքի դիմակայունությունը և խթանել տնտեսական վերականգնումը՝ ապահովելով կարճաժամկետ զբաղվածություն և կայուն ապրուստի միջոցներ փախտականների,վերադարձողներին, միգրանտների և այլ խոցելի խմբերի համար:Միաժամանակ ուժեղացնելով նաև տեղական ...
Մանրամասն |
|
24.07.25
Վերանորոգվել է Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի խմելու ջրի վնասված խողովակաշարը
|
Ծանր գյուղտեխնիկայի անցուդարձի պատճառով Բյուրակն բնակավարում վնասվել էր խմելու ջրի մայր խողովակաշարը, ինչի պատճառով գյուղի մի հատվածը զրկված էր ջրամատակարարումից:
|
|
23.07.25
Վերականգնվել է Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայր տանող կամուրջի փլուզված հատվածը:
|
Ահազանգից անմիջապես հետո՝ նախօրեին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ Ամասիայի համայնքապետարանի պատասխանատուների հետ միասին բնակավայր են մեկնել Շիրակի մարզպետի խորհրդականներ Վանիկ Մարտիրոսյանը, Գրիգոր Ավետիսյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։Մասամբ վնասված կամուրջը կարճ ժամանակում Ամասիայի հաայնքապետարանի և «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ ջանքերով նորոգվել է։ Հատուկ տեխնիկաների միջոցով հեռացվել են վնասված բետոնատարի հատվածը, ինչի շնորհիվ երթևեկությունը վերականգնվել է։ Քննարկվում են կամրջի հիմնանորոգման հնարավոր տարբերակներ։ Հիշեցնենք,որ գյուղը այլ բնակավայրերի ու մարզկենտրոնի հետ կապող կամուրջի հիմնանորոգման խնդիրը, համայնքի բնակիչները մոտ մեկ ամիս ...
Մանրամասն |
|
18.07.25
Կայացել է Ամասիա համայնքի ավագանու արտահերթ նիստը
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ այսօր կայացել է Ամասիա համայնքի ավագանու արտահերթ նիստը,որին ներկա են գտնվել ավագանու 9 անդամները:
|
|
17.07.25
Ինտերակտիվ գունեղ մանկական ներկայացում Ամասիայի համայնքային մարզադաշտում
|
|
|
14.07.25
Ամասիա համայնքի փոխանցիկ գավաթի ֆուտբոլի առաջնության հաղթող ճանաչվեց Բանդիվանի թիմը
|
Ավարտվեց Ամասիա համայնքի փոխանցիկ գավաթի ֆուտբոլի առաջնությունը:  Բանդիվանի թիմ ՝ 1-ին տեղ  Բյուրակնի թիմ ՝ 2-րդ տեղ  Ամասիայի թիմ ՝ 3-րդ տեղ
|
|
10.07.25
Կայացել է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի գնահատման հանձնաժողովի հայտերի բացման նիստը
|
Նիստը նախագահել է համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մանուկյանը,ներկա են գտնվել հանձնաժողովի քարտուղարն ու անդամները: Ամփոփվել են սուբվենցիոն ծրագրերի մասնակցության համար ներկայացված փաթեթները: Բանդիվան բնակավայրի ոռոգման համակարգի վերանորոգման ծրագրի շինարարական աշխատանքները համատեղությամբ կիրականացնեն «Վալ-Արտ» և «ԱՐՏ պլաստ» ՍՊ ընկերությունները:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31 մլն 972 հազար 70 դրամ,որի 42,1 % ներդրումը համայնքինն է: Ամասիա համայնքի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում ծրագիրը կիրականացնի « Փարվանա» արտադրական կոոպերատիվը:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 34 մլն 630 հազար դրամ,համայնքի մասնաբաժինը կազմում է 55%: Ամասիա համայնքի ...
Մանրամասն |
|
09.07.25
Ամասիա համայնքի ղեկավարը մասնակցել է մարզխորհրդի հերթական նիստին
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը մասնակցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ անցկացված մարզխորհրդի նիստին: Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի առաջին կիսամյակի կատարմանը։ Ըստ մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի, հուլիսի 1-ի դրությամբ մարզում սեփական եկամուտները կատարվել են 89,3 %-ով։ Ամենացածրը անշարժ գույքի հարկն է հավաքագրվել, ամենաբարձրը կատարվել է տեղական տուրքը՝ 126.5 տոկոս։ «Համայնքների բնակիչների հետ անընդհատ աշխատանք է պետք տանել, որպեսզի գիտակցեն մի պարզ ճշմարտություն, որ համայնքներում տարված ցանկացած աշխատանք իրենց վճարած հարկերի շնորհիվ է լինելու։ ...
Մանրամասն |
|
07.07.25
Ամասիա համայնքի ղեկավարը բարի և անփորձանք ծառայություն է մաղթել համայնքի բոլոր նորակոչիկներին
|
Հուլիսի 9-ին Ամասիա համայնքում կմեկնարկի ամառային զորակոչը….Այսօր՝ Ամասիա համայնքի կենտրոնական զբոսայգու խաչքար-հուշակոթողի մոտ, ավանդույթի համաձայն տեղի ունեցավ համայնքի ղեկավարի,աշխատակազմի և ամառային զորակոչի ընթացքում բանակ մեկնող երիտասարդների հանդիպումը,որին ներկա էին նաև համայնքում գտնվող ուժային կառույցների ղեկավարները,համայնքի բնակիչներ:Միասնական աղոթքից հետո, Ամասիա համայնքի հոգևոր հովիվ Տեր Գարեգին քհն Սարգսյանը մատուցեց նորակոչիկների օրհնության կարգ,ապա բարի և անփորձանք ծառայություն մաղթեց բոլոր նորակոչիկներին:Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նորակոչիկներին ուղղված իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց բոլոր ծնողներին՝ հայրենասեր ու կիրթ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |