15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
13.10.25
Համայնքային միջոցներով պարսպապատվում է Մեղրաշատ բնակավայրի գերեզմանատունը
|
Ավարտին է մոտենում Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի գերեզմանատան ցանկապատման աշխատանքները:   Ծրագիրն իրականացվում է համայնքային միջոցներով,իսկ ծրագրի ընդհանուր արժեքը 10 միլիոն 500 հազար դրամ է:   Շինարարական աշխատանքները համատեղությամբ իրականացնում են «Վալ Արտ» և «Արտ Պլաստ» ՍՊ ընկերությունները:   Ծրագրի ավարտին կպարսպապատվի գերեզմանատան մոտ 400 մետր տարածք,որը եղել է մշտապես բաց վիճակում և հանդիսացել է կենդանիների ազատ ներթափանցման պատճառ:
|
|
09.10.25
Ամասիայի համայնքապետարանի ոլորտային բաժինների աշխատակիցները մասնակցել են էներգաարդյունավետության բարձրացման թեմայով ծրագրի քննարկմանը
|
Ինչպես բազմաբնակարան շենքերն ու առանձնատները դարձնել էներգաարդյունավետ և ինչպես խնայել ջեռուցման նպատակով ծախսվող ֆինանսական միջոցները: Այսօր Ամասիայի համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներն ոը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը մասնակցել են Շիրակի մարզպետարանում հրավիրված « Շենքերի էներգաարդյունավետության արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի քննարկմանը: Ոլորտի մասնագետները ներկայացրել են նախ ծրագրի կարևոր բաղադրիչներն ու էնեգախնայողության հնարավոր միջոցները,ապա ներկաների հետ քննարկել համայնքներում ծրագրի ներդրման հնարավորություններն ու կարևորությունը: Ծրագրի նպատակն է ընդլայնել ներդրումները շենքերի էներգաարդյունավետ վերազինման ...
Մանրամասն |
|
07.10.25
Ջեմմա Հարությունյանը շրջայց է կատարել «Նանե» մանկապարտեզում և աշխատակիցներին շնորհավորել Ուսուցչի օրվա առթիվ
|
Երեխաների դաստիարակությունն ու կրթությունը սկսվում է մանկապարտեզից: Ամասիայի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Նանե» մանկապարտեզում հոգատարությունն ու կրթության որակը մշտապես բարձր նշաձողի վրա է գտնվում:Մանկապարտեզի սաները արդեն գիտելիքի հարուստ բազայով են այցելում հանրակրթական դպրոց: Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն այսօր այցելել է «Նանե» մանկապարտեզ ու ու բոլոր աշխատակիցներին շնորհակալություն հայտնել բարդ,դժվար,պատասխանատու և նվիրական աշխատանքի համար:Իսկ այցի առիթը հոկտեմբերի հինգին հանրապետությունում նշված Ուսուցչի մասնագիտական տոնն էր: Տիկին Հարությունյանն ու աշխատակիցները նաև շրջայց են կատարել մանկապարտեզի դասասենյակներում,որտեղ երեխաների ճաշի ժամն ...
Մանրամասն |
|
07.10.25
Գրադարանավարի օրվա առիթով Ամասիա համայնքի ղեկավարն այցելել է Ամասիայի գրադարն ու շնորհավորել աշխատակիցներին
|
ՀՀ-ում այսօր նշվում է Գրադարանավարի օրը: Տոնի առթիվ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ու համայնքապետարանի աշխատակիցները այցելել են Ամասիայի գրադարան: Համայնքի ղեկավարը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել ու ծաղիկներ է նվիրել գրադարանի աշխատակիցներին,նշելով,որ նրանցից յուրաքանչյուրը կարևոր ու նվիրական աշխատանք է կատարում,ինչը միտված է գրքի ու ընթերցանության հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը,գիտելիքի ամրապնդմանն ու տարածմանը: Գրադարանի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին ու աշխատակիցներին՝ ուշադրության ու մեծարանքի համար: Հանդիպման ավարտին, կրթության ,գիտության,մշակույթի և հոգևոր արժեքների խորհրդանիշ համարվող գրքերի պահպանմանը, ընթերցանության ավանդույթների ...
Մանրամասն |
|
05.10.25
ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ ուսուցիչներ,Իմ և Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի անունից,շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի ՝ Ուսուցչի օրվա առթիվ: Այս օրը կոչված է ձեզ արժևորելու և մեծարելու համար,քանզի դուք կրում եք այն մասնագիտական վեհ կոչումը,որը միտված է սերունդներ կրթելու և դաստիարակելու կարևորագույն գործին: Դուք ձեր ամենօրյա նվիրական աշխատանքով նախապատրաստում ու դեպի կյանք եք ճանապարհում գրաճանաչ ու կրթված սերունդ,ովքեր ձեր տված գիտելիքները հիմք ունենալով,հետագայում իրենց մասնագիտական կարողություններով կփայլեն ամենատարբեր ոլորտներում: Դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր ու շնորհակալ գործ, քան աշակերտ կրթելու և հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու ձեր առաքելությունն է: Վստահ եմ,որ ...
Մանրամասն |
|
01.10.25
Ամասիա համայնքի ղեկավարը հյուրընկալել է համայնքի տարեց բնակիչներին ու շնորհավորել միջազգային օրվա առթիվ:
|
Տարեցների միջազգային օրվա առիթով,այսօր Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը հյուրընկալել էր համայնքի տարեց բնակիչներին: Համայնքի ղեկավարն ու ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը շնորհավորել են ներկաներին՝ տարեցների միջազգային օրվա առթիվ,մաղթել՝ առողջություն ու երկարակեցություն:Միևնույն ժամանակ հայտնել,որ համայնքի բոլոր տարեց բնակիչները գտնվում են իրենց անմիջական ուշադրության կենտրոնում և նրանց հանդեպ ցուցաբերվում է առանձնահատուկ հոգատարություն:Հանդիպմանը ներկա համայնքի տարեց բնակիչները իրենց շնորհակալությունն են հայտնել համայնքի ղեկավարությանը՝ ցուցաբերած ուշադրության և հոգատարութան համար: Կյանքի ուղիներով անցած ու հարուստ կենսագրություն կերտած,բայց միևնույն ժամանակ իրենց լավատեսությունն ...
Մանրամասն |
|
27.09.25
Ամասիայի համայնքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցները,համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված ամասիացի տղաների շիրիմներին
|
Այսօր` 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը, Ամասիայի համայնքապետարանի, ենթակա ՀՈԱԿ֊ ների աշխատակազմերը, ուժային կառույցների ղեկավարներն ու բնակիչները, ծաղիկներ են խոնարհել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում անմահացած ամասիացի տղաների շիրիմներին։ Զինվորական պանթեոնում, Ամասիա համայնքի հոգևոր հովիվ, Տեր Գարեգին քհն Սարգսյանի առաջնորդությամբ, հնչել է միասնական աղոթք` նվիրված պատերազմում զոհված բոլոր նահատակների հիշատակին։ Տղաներ, մենք Ձեզ հիշում ենք, քանի դեռ կանք և մեր սերունդներին դաստիարակում ենք հայրենասիրության այն ոգով, որով դուք պայքարեցիք հանուն հայրենիքի ու նահատակվեցիք մարտի դաշտում սխրանքներ գործելով ։ Հավերժ փառք ու խոնարհում նահատակների հիշատկին...
|
|
26.09.25
Կայացել է Ամասիա համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստը
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ այսօր կայացել է ավագանու ութերորդ նստաշրջան առաջին նիստը:   Օրակարգում ընդգրկված 13 հարցերի քննարկմանը ներկա են եղել ավագանու 9-ը անդամներից 8-ը:   Քննարկվել են և ավագանու հավանությանն են արժանացել տարաբնույթ հարցեր,մասնավորապես, համայնքային սեփականություն են ճանաչվել Ամասիա համայնքում գտնվող հողամասերը, ժամանակավոր օգտագործման իրավունքով վարձակալության են տրվել գյուղատնտեսական նշանակության հողամասեր,ավելացվել է մասնակցային բյուջետավորման համար նախատեսված ֆինանսավորումը,որի միջոցով կլուծվի բազմաբնակարան շենքերի բնակիչների մատնանշած առավել շատ քվե ստացած խնդիրներից մեկը:   Ավագանու հաջորդ նիստը կկայանա հոկտոմբերին:
|
|
24.09.25
Ամասիա համայնքի ղեկավարը հյուրընկալել է Հյուսիսային ուղի ՏԱԽ-ի և Ավստրիական LAG Thermenland Wechselland , Leader Region Hermagor և Regionalkooperation Unterkärnten տեղական ակտիվ խմբերի ներկայացուցիչներին։
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |