15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
14.04.25
Կայացել է Ամասիա համայնքի ավագանու արտահերթ նիստը
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է ավագանու արտահերթ նիստ:Նիստի օրակարգում քննարկվել են ութ հարցեր:Ավագանու անդամների հավանությանն են արժանացել Ամասիա համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին զեկույցը,որը նախատեսված ցուցանիշից գերակատարվել էր և կազմել 102 տոկոս:Օրակարգային մյուս հարցերով Ամասիա համայնքում գտնվող հողամասերը ճանաչվել ...
Մանրամասն |
|
11.04.25
Հանդիպում-քննարկում Ջրաձոր գյուղի կառուցման թեմայով
|
Ամասիայի համայնքապետարանի վարչական շենքում այսօր հանդիպում –քննարկում է տեղի է ունեցել « ՋՌՀԿ/Ախուրյան գետ,փուլ 1- Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում» ծրագրի ՀՁՎԳՊ իրականացման և դրա մոնիտորինգի պատասխանատուների և համայնքապետարանի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի նախագահությամբ անցկացվող հանդիպմանը ներկա են գտնվել « Ֆիխտներ » ընկերության ազգային փորձագետ Արսեն Հայրիյանը,ծրագրի իրականացնող թիմի անդամներ Տիգրան Դանիելյանն ու Գևորգ Մխիթարյանը,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական հարցերով մասնագետ Սոնա Գևորգյանը,Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալներ Արտավազդ Ղուկասյանը,Արթուր Մանուկյանը, ...
Մանրամասն |
|
08.04.25
Կայացել է Ամասիայի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի հերթական նիստը
|
ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահ Ջեմմա Հարությունյանի, աճուրդավար՝ Վ.Շաղոյանի,հանձնաժողովի անդամներ ՝ Ա.Ղուկասյանի,Ա.Դավթյանի,այսօր համայնքապետարանի վարչական շենքում անցկացրել են աճուրդային հանձնաժողովի նիստ,որի օրակարգում Ամասիա համայնքի տարբեր բնակավայրերում գտնվող մի քանի հողամասերի աճուրդ-վաճառք իրականացնելու հարցերն էին:
|
|
07.04.25
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
|
Սիրելի՛ կանայք,սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Կրկին շնորհավորելով ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ երջանկություն, ընտանեկան ջերմություն և աշխատանքային հաջողություններ»:
|
|
27.03.25
Կայացել է Ամասիա համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստը
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ,այսօր կայացել է Ամասիա համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիատը:   Նիստին ներա են գտնվել ավագանու 9-ը անդամներից՝ 8-ը,իսկ օրակարգում ընդգրկված էին յոթ հարցեր:   Ավագանու նախկինում ընդունած մի քանի որոշումների մեջ փոփոխություններ կատարելուց,համայնքում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելուց բացի,քննարկվել են նաև Ամասիա համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու և համայնքի տարածքում աղբահանության վճարի հաշվարկման և վճարի գանձման կարգը հասհատելու մասին հարցերը:   Օրակարգային բոլոր հարցերը հաստատվել են ավագանու անդամների միաձայն կողմ քվեարկություններով: Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին:
|
|
24.03.25
Ամփոփվել է փողոցային լուսավորության ապրանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները
|
Ամասիայի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր ամփոփվել է Ամասիայի համայնքապետարանի կարիքների համար՝ փողոցային լուսավորության ապրանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները:Ներկա են գտնվել մրցութային հանձնաժողովի բոլոր չորս անդամները,Ամասիայի համայնքապետարանի պետական գնումների համակարգող Կարինե Հարթենյանը,ինչպես նաև մասնակից կազմակերպություններից մի քանիսի ներկայացուցիչները:Փողոցային ...
Մանրամասն |
|
17.03.25
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ու վարչական ղեկավարները հանդիպում-քննարկում են ունեցել ՀՈԳՎ Ամասիայի բաժնի պետ Գուրգեն Ալեքսանյանի հետ
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն հանդիպել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Ամասիայի բաժնի պետ ,ոստիկանության փոխգնդապետ Գուրգեն Ալեքսանյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Ամասիայի բաժնի պետի տեղակալ ,ոստիկանության կապիտան Հակոբ Տոմոյանին:Հանդիպմանը,որին ներկա են գտնվել Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը,ինչպես նայև բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարները, քննարկվել են հասարակական կարգի պահպանման, իրավակարգի ամրապնդման ու հանցավորության դեմ պայքարում համագործակցությանն առնչող հարցեր։ ՀՈԳՎ Ամասիայի բաժնի պետ Գուրգեն Ալեքսանյանը կարևորելով նմանատիպ հանդիպման հնարավորությունը,վարչական ղեկավարների հետ քննարկել են մի շարք հարցեր: Գուրգեն Ալեքսանյանը ...
Մանրամասն |
|
14.03.25
Խորհրդակցություն Ամասիա համայնքի վարչական ղեկավարների մասնակցությամբ
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել համայնքի ղեկավարի տեղակալներ Արտավազդ Ղուկասյանը,Արթուր Մանուկյանը և Երվանդ Ախցխեցյանը,համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը,համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Մկրտումյանը և համայնքապետարանի քաղաքաշինության,հողաշինության, գյուղատնտեսության ...
Մանրամասն |
|
08.03.25
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ
|
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Թող գարնանային այս ծաղկաբույր տոնը ձեզ անսահման ուրախություն ու բերկրանք պարգևի: Թող ձեր կանացի հմայքը, քնքշությունն ու նվիրվածությունը ջերմացնեն բոլորիս և կյանքը լցնեն բարությամբ ու սիրով:Բոլոր ժամանակներում հայ կինը եղել է ընտանեկան օջախի պահապանը, մատաղ սերնդի դաստիարակողն ու ազգային ավանդույթների կրողը: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքն ու այս դժվարին ժամանակներում կարողանում եք ամուր պահել ձեր ընտանիքներն ու դիմակայել բոլոր դժվարություններին: Մեծ ջերմությամբ շնորհավորում եմ նաև Ամասիայի համայնքապետարանի ,ենթակա կառույցների, վարչական կենտրոնների աշխատակից,ինչպես ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |