15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
14.03.25
Խորհրդակցություն Ամասիա համայնքի վարչական ղեկավարների մասնակցությամբ
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել համայնքի ղեկավարի տեղակալներ Արտավազդ Ղուկասյանը,Արթուր Մանուկյանը և Երվանդ Ախցխեցյանը,համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը,համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Մկրտումյանը և համայնքապետարանի քաղաքաշինության,հողաշինության, գյուղատնտեսության ...
Մանրամասն |
|
08.03.25
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ
|
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Թող գարնանային այս ծաղկաբույր տոնը ձեզ անսահման ուրախություն ու բերկրանք պարգևի: Թող ձեր կանացի հմայքը, քնքշությունն ու նվիրվածությունը ջերմացնեն բոլորիս և կյանքը լցնեն բարությամբ ու սիրով:Բոլոր ժամանակներում հայ կինը եղել է ընտանեկան օջախի պահապանը, մատաղ սերնդի դաստիարակողն ու ազգային ավանդույթների կրողը: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքն ու այս դժվարին ժամանակներում կարողանում եք ամուր պահել ձեր ընտանիքներն ու դիմակայել բոլոր դժվարություններին: Մեծ ջերմությամբ շնորհավորում եմ նաև Ամասիայի համայնքապետարանի ,ենթակա կառույցների, վարչական կենտրոնների աշխատակից,ինչպես ...
Մանրամասն |
|
05.03.25
Ամասիայում տեղի ունեցավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-րդ տարեդարձին նվիրված միջոցառում
|
Ամասիայի մարզամշակութային կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Ազգային հերոս,նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարար,Երկրապահ կամավորական միության հիմնադիր նախագահ,Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-րդ տարեդարձին նվիրված մշակութային միջոցառում:   Միջոցառմանը ներկա էին Երկրապահ կամավորական միության անդամներ,ազատամարտիկներ,պատանի երկրապահներ,Ամասիայի համայնքապետարանի աշխատակիցներ,համայնքի բնակիչներ:   Ցերեկույթին իրենց ռազմամարզական ցուցադրական ելույթներով,հայրենիքին ,զինվորներին ու Վազգեն Սարգսյանին նվիրված ոգեշնչող բանաստեղծություններով, ելույթ են ունեցել Ամասիայի «Պատանի երկրապահ» ակումբի սաները ՝ մարզիչ-հրամանատար Կամո Սալնազարյանի ղեկավարությամբ:
|
|
03.03.25
Շչակի փորձարկում Բյուրակն բնակավայրում
|
Այսօր՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ամասիայի ՀՓՋ-ի հրամանատար Սամվել Տոնոյանի,հրամանատարի տեղակալ Հայկ Գրիգորյանի և Բյուրակն բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Սարգսյանի մասնակցությամբ իրականացվել է Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի միջնակարգ դպրոցի շենքի տանիքին տեղադրված էլեկտրական շչակի գործարկում   Շչակը գործարկվել է ՀՀ ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ-ի կողմից կենտրոնացված ազդարարման համակարգի միջոցով և կատարվել է աշակերտների,մանկավարժական հանրույթի և դպրոցի աշխատակիցների տարհանում:   Փորձարկման ընթացքում թվեվ մեկ շչակը աշխատել է անխափան և գտնվում է սարքին վիճակում:
|
|
01.03.25
Ամասիայում տեղի ունեցավ -46° C ձմեռային փառատոնը
|
Ամասիա համայնքում այսօր տեղի ունեցավ երկար սպասված - 46°C ձմեռային փառատոնը: Ձյունառատ ու ցրտաշունչ Ամասիայի գողտրիկ բնության գրկում էին մեկտեղվել հարյուրավոր հյուրեր,ձմեռային սպորտաձևերի ու էքստրիմի սիրահարներ,ովքեր Ամասիա էին եկել ոչ միայն մարզի տարբեր համայնքներից ու բնակավայրերից, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից: Փառատոնին մասնակցում էին նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը,մարզպետի աշխատակազմը,Շիրակի մարզի Անի,Ախուրյան,Արթիկ,Աշոցք և Գյումրի համայնքների ղեկավարները: Փառատոնի պաշտոնական բացումից հետո մասնակիցները վայելեցին ձմռան ու բնության գեղեցկությունը: Չնայած ցրտաշունչ եղանակին,համայնքի անտառամերձ տարածքում փառատոնի մասնակիցները հիանալի ժամանց ունեցան՝ դահուկավազք, սնոուբորդ, ...
Մանրամասն |
|
26.02.25
Ամասի համայնքի և ուժային կառույցների ղեկավարները քննարկել են մարտի 1-ին կայանալիք ձմեռային փառատոնի մանրամասները
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Ամասիայի բաժնի պետ ,ոստիկանության փոխգնդապետ Գուրգեն Ալեքսանյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի,1-ին դասակի հրամանատարի տեղակալ ,մայոր Աղասի Առաքելյանի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել համայնքի ղեկավարի տեղակալներ Արտավազդ Ղուկասյանը,Արթուր Մանուկյանը,,համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը,ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Ամասիայի բաժնի պետի տեղակալ ,ոստիկանության կապիտան Հակոբ Տոմոյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են մարտի 1-ին Ամասիա համայնքում կայանալիք «-46°C» ձմեռային փառատոնի կազմակերպչական հարցերը: Մասնավորապես՝ ...
Մանրամասն |
|
25.02.25
ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխության թեմայով հանդիպում -քննարկում Ամասիա համայնքի վարչական ղեկավարների մասնակցությամբ
|
Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին դաշնային օրենքը լրացվել է դրույթներով,որոնք սահմանում են արտաքսման իրավական ռեժիմ,որը վերաբերում է օտարերկրյա այն քաղաքացիներին,ովքեր ՌԴ-ում օրինական բնակության հիմքեր չունեն: Ինչ՞ խնդիրների կարող են բախվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Ռուսաստանի Դաշնությունում, օրենսդրական ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել,որոնք վերաբերում ...
Մանրամասն |
|
25.02.25
Տեղի է ունեցել Ամասիա համայնքի ավագանու հերթական նիստը
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ավագանու հերթական նիստը:Նիստին մասնակցել են ավագանու բոլոր անդամները,ինչպես նաև համայնքի ղեկավարի տեղակալները,համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Արմինե Խասիկյանը:Նիստի օրակարգում ընդգրկված էին 18 հարցեր:Մասնավորապես ՝ ներկայացվել և միաձայն ընդունվել են Ամասիա համայնքի ...
Մանրամասն |
|
24.02.25
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Արման Մանուկյանի եղբայրը:
|
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Արման Մանուկյանի եղբայրը: Փոքրիկին՝ ի պատիվ հերոս եղբոր՝ անվանակոչել են Արման: Փոքրիկ Արմանին ու ծնողներին այսօր դիմավորելու էին եկել Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Մանուկյանն ու աշխատակազմի գլխավոր մասնագետ Անահիտ Մարկոսյանը, հարազատները, բարեկամներն ու համագյուղացիները:Ջեմմա Հարությունյանը շնորհավորելով Մանուկյաններին նորածնի լույս աշխարհ գալու առիթով ,փոքրիկ Արմանին մաղթել է երջանիկ ու անհոգ մանկություն,իսկ ծնողներին ՝ առողջություն ու երկարակեցություն: Արման Մանուկյանը ընտանիքի միակ երեխան էր, զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում ՝ 22 տարեկան հասակում, հոկտեմբերի 19-ին՝ Ջրականի և Իշխանաձորի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |