ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ուսուցչի միջազգային օրը ուսուցիչներին նվիրված տոն է, որը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ին։ Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց»։ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։ Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։
Սրտանց շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին, մաղթում ուժ, եռանդ, բարեկեցություն և նորանոր հաջողություններ։
|