Ինֆորմացիայի պահպանման միջազգային օրվա շրջանակում տեղի են ունենում միջազգային գիտաժողովներ՝ նվիրված ինֆորմացիայի պահպանման և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին: Նման միջոցառումների ժամանակ անդրադարձ է կատարվում հատկապես համացանցային անվտանգությանն առնչվող հարցերին և խնդիրներին: Ամեն տարի՝ այս օրը, տոնը նշվում է տարբեր կարգախոսների ներքո, օրինակ՝ «Օգտագործեք բարդ գաղտնաբառ», «Ներբեռնեք հակավիրուսային ծրագիր» և այլն: Տոնը պատեհ առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իրեն պատկանող ինֆորմացիայի պահպանման և անվտանգության համար: