Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրագնդի բնակչության օրը: Տոնի համար հիմք է եղել բնակչության թվի մասին ՄԱԿ-ի տվյալները, համաձայն որոնց` 1987 թվականի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանագիծը: Այդ օրը պայմանականորեն անվանվել է 5 միլիարդի օր: