ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ամեն տարվա հունիսի 26-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են քարոզարշավներ՝ ուղղված ապօրինի թմրամիջոցների պատճառած վնասների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը: Թմրամոլությունը (նարկոմանիա) թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն է։ Թմրամոլության շարքին է դասվում ախտաբանական հակումն այն նյութերի հանդեպ, որոնք համարվում են թմրանյութեր։