1948 թվականին Սանկտ-Մորիցում ընդունվեց որոշում ամեն տարի հունիսի 23-ին նշել Օլիմպիադայի համաշխարհային օրը (International Olympic Day): Օրն ընտրվեց Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ստեղծումը պատմական դարձնելու համար` այն բանից հետո, երբ էնտուզիաստ բարոն Պյեր դե Կուբերտենը Փարիզում միջազգային աթլետիկ կոնգրեսի համար կարդաց իր պատմական հաղորդագրությունը: 1894 թվականին հենց այդ օրն էր ստեղծվել հանձնաժողովը: 1896 թվականին հանձնաժողովի` Հունաստանում Օլիմպիադա անցկացնելու որոշման ընդունումից հետո Կուբերտենը գլխավորեց այդ ժամանակ ստեղծված ՄՕԿ-ը: Այդ օրվա կապակցությամբ ՄՕԿ-ը խորհուրդ տվեց ազգային օլիմպիական կոմիտեներին կազմակերպել տարբեր մարզական միջոցառումներ, օրինակ՝ վազքի մրցույթ, որի նպատակը հնարավորինս մեծ թվով մարդկանց ներգրավումն էր «Սպորտը բոլորի համար» նախագծում: