Սեպտեմբերի 18-ին Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը: 2009թ.-ի հունվարի 8-ին Հայաստանի կառավարության նիստում որոշում ընդունվեց սեպտեմբերի 18-ը հայտարարել Աստղագիտության օր: Այդ օրն ընտրվեց այն պատճառով, որ 1908թ.-ի սեպտեմբերի 18-ին ծնվել էր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նա հանճարեղ գիտնական էր, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրն ու Հայաստանի ազգային հերոս: