15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
03.05.25
Ամասիա համայնքը միացել է համապետական շաբաթօրյակին
|
|
|
03.05.25
Համապետական շաբաթօրյակին են միացել նաև Ամասիայի համայնքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր ՀՈԱԿ-ների աշխատակիցները:
|
Ամասիայի Մարզամշակութային կենտրոնի,Ամասիայի գրադարանի,«Նանե» մանկապարտեզի և Ամասիայի Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել իրենց շենքերի բակերում ու հարակից տարածքներում:
|
|
03.05.25
Ամասիա համայնքի բոլոր բնակավայրերում ևս համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացվել են տարածքների մաքրման ու աղբի հավաքման աշխատանքներ:
|
Վարչական ղեկավարների գլխավորությամբ ու անմիջական մասնակցությամբ գյուղական բնակավայրերում հատկապես բարեկարգվել ու մաքրվել են դպրոցների,վարչական ղեկավարների նստավայրերի և գյուղերի կենտրոնական փողոցների հարակից հատվածները:
|
|
03.05.25
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում,մաքուր և բարեկարգ համայնք ունենալու կարևոր ու պատասխանատու գործին էին միացել նաև Ամասիա համայնքում տեղակայված ուժային կառույցների աշխատակիցները:
|
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Ամասիայի բաժնի պետ ,ոստիկանության փոխգնդապետ Գուրգեն Ալեքսանյանի և ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ամասիայի ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ,կառույցների աշխատակիցները իրենց վարչական շենքերի տարածքներում իրականացրել են մաքրման,բարեկարգման աշխատանքներ,ինչպես նաև ծառատունկ:
|
|
03.05.25
Համապետական շաբաթօրյակին էին միացել Ամասիա համայնքում գտնվող պետական ու մասնավոր կառույցները:
|
Համայնքը մեր տունն է և մեզանից յուրաքանչյուրը պետք է հոգ տանի ու մաքուր պահի իր շրջակայքն ու բակը: Հենց այս նշանաբանով ու գիտակցումով էլ ,այսօր համապետական շաբաթօրյակին էին միացել Ամասիա համայնքում գտնվող պետական ու մասնավոր կառույցները: Իրենց շենք-շինությունների հարակից տարածքները աղբից մաքել,բարեկարգել,տասնյակ ծառեր ու թփեր են տնկել Ամասիայի արհեստագործական ուսումնարանի,Ամասիայի միջնակարգ դպրոցի,Ամասիայի բրդի գործարանի,Ամասիայի առողջության կենտրոնի,Աշոցքի ԱՏՃ ՓԲԸ-ի աշխատակիցներն ու բազմաթիվ աշակերտներ-ուսանողներ: Համապետական շաբաթօրյակին էին միացել նաև Ամասիա համայնքի բնակիչները,ովքեր մեծ ակտիվությամբ ու խնամքով մաքրման աշխատանքներ իրականացրեցին իրենց բազմաբնակարան շենքերի բակերում և հարակից ...
Մանրամասն |
|
26.04.25
Ամասիա համայնքում անցկացվել է Քաղաքացու օր միջոցառումը
|
Ամասիայի մարզամշակութային կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառում,որին մասնակցել են Ամասիայի համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցները, Ամասիայի միջնակարգ դպրոցի մանկավարժական հանրույթն ու աշակերտները,համայնքի բնակիչներ,ավագանու անդամներ: Իր ողջույնի խոսքում Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը շնորհավորել է ներկաներին Քաղաքացու օրվա առթիվ,նշելով,որ մեր տոնացույցի ամենաերիտասարդ տոնի հիմքում ընկած է միասնականության ու համերաշխության գաղափարը։ Տոնը կարևորում է Քաղաքացու առանցքային դերակատարությունը պետության կայացման, զարգացան ու պետականաշինության գործում և մեր յուրաքանչյուրի ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու ...
Մանրամասն |
|
26.04.25
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ:Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ հայ քաղաքացին ունի արժանապատվություն, տոկունություն, արարելու շնորհ, ջանասիրություն, պատվախնդրություն, դժվարության առջև չընկրկելու մեծ կամք,բնութագրեր,որոնք նաև մեր հայկական գենի անբաժանելի և բաղկացուցիչ մասն են կազմում: Մեր տոնացույցի ամենաերիտասարդ տոնի հիմքում ընկած է միասնականության ու համերաշխության գաղափարը։ Տոնը կարևորում է Քաղաքացու առանցքային դերակատարությունը պետության կայացման, զարգացան ու պետականաշինության գործում։ Մեր յուրաքանչյուրի ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու կարևորագույն գործին։ Սիրելի՛ հայրենակիցներ,Եվս մեկ անգամ շնորհավորում ...
Մանրամասն |
|
24.04.25
Ամասիա համայնքում տեղի է ունեցել Մեծ եղեռնի 110 ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն
|
Այսօր, Ամասիա համայնքի զբոսայգում տեղադրված խաչքար֊հուշակոթողի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Խաչքար-հուշակոթողի մոտ, Տեր Գարեգին քահանա Սարգսյանի ձեռամբ կատարվել է Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսության կարգ։Մատուցված բարեխոսության կարգից հետո հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներ,ավագանու անդամներ, համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ֊ների աշխատակիցներ,ինչպես նաև ուժային ու պետական կառույցների, Ամասիայի միջնակարգ դպրոցի ղեկավարներն ու աշխատակիցները,բազմաթիվ աշակերտներ ու համայնքի բնակիչներ։ Եղեռնի 110 ամյակին նվիրված միջոցառումը եզրափակվել է Ամասիայի մարզամշակութային կենտրոնի ...
Մանրամասն |
|
14.04.25
Կայացել է Ամասիա համայնքի ավագանու արտահերթ նիստը
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է ավագանու արտահերթ նիստ:Նիստի օրակարգում քննարկվել են ութ հարցեր:Ավագանու անդամների հավանությանն են արժանացել Ամասիա համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին զեկույցը,որը նախատեսված ցուցանիշից գերակատարվել էր և կազմել 102 տոկոս:Օրակարգային մյուս հարցերով Ամասիա համայնքում գտնվող հողամասերը ճանաչվել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |