ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը»: Երկիր մոլորակի պահպանության համար միջոցառմանը մասնակցում են ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը: 2023թ. «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 25-ին, ժամը՝ 20:30-21:30-ին:
Առաջարկվում է բոլորս միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով համայնքի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: