ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը հայտարարում է հերթական խմբերի հավաքագրման մասին:
Ծրագրի նպատակն է Հայաստանի կանանց համար կազմակերպել ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում:
Այս խմբում առաջարկվող դասընթացներն են.


Web Programing/ React.js.

Web Programing/Node.js.

Python

QA Automation

3D Modeling
Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող և Արցախից բռնի տեղեհանված կանայք, որոնք չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։
Ձեզ հետաքրքրող հարցերը ծրագրի պատասխանատուներին կարող եք ուղղել մեր առցանց տեղեկատվական հանդիպումների ժամանակ, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 13–ին և 20–ին՝ ժամը 11։00-ին առցանց ձևաչափով.
https://bit.ly/AGBUWomenCoders_InfoMeeting:

Դասընթացների սկիզբ՝ փետրվար, 2024 թվական։
Այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝

060 72 22 16 կամ womencoders@agbu.am:
Դասընթացները կազմակերպվում են «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ համատեղ։