ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը
Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։
Հոկտեմբերի 14-ից 16-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Շիրակի մարզում:
Մասնավորապես՝
Ախուրյան համայնքում՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-17.00,
Ամասիա համայնքում՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11.00-17.00,
Անի համայնքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 11.00-17.00։