Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Բյուրակն բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: