Տեղեկացնում ենք , որ սույն թվականի մարտի 3-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում իրականացվելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու է Բյուրակն բնակավայրի Բյուրակնի միջնակարգ դպրոցի (հասցեն՝ 4-րդ փող.,1-ին նրբանցք, փակուղի 1, շենք 1) շենքի տանիքին տեղադրված էլեկտրական շչակը:
Ելնելով վերը նշվածից անհրաժեշտ է շչակի փորձարկման հետ կապված տեղեկատվությունը տեղադրել Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև ապահովել համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների մասնակցությունը միջոցառմանը: