Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան, Առևտրի և սպասարկման բաժին.
Թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի համար Չարենցավան համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք.
ա) Հիմնական շինության ներսում ծխախոտի վաճառք`
տեղական տուրք, եռամսյակի համար 5000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900225051235 հաշվեհամարին;
բ) Ոչ հիմնական շինության ներսում` տեղական տուրք, եռամսյակի համար 5000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900225051235 հաշվեհամարին;
գ) Հիմնական շինության ներսում ոգելից խմիչքի վաճառք` տեղական տուրք, եռամսյակի համար 5000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900225051235 հաշվեհամարին;
դ) Ոչ հիմնական շինության ներսում ոգելից խմիչքի վաճառք` տեղական տուրք, եռամսյակի համար 5000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900225051235 հաշվեհամարին: Թույլտվությունները, համապատասխան տեղական տուրքերի վճարման դեպքում, կարող է տրամադրվել նաև 6 ամիս կամ մեկ տարի ժամկետով: