15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
26.05.25
Կայացել է Ամասիա համայնքի ավագանու հերթական նիստը
|
Այսօր կայացել է Ամասիա համայնքի ավագանու հերթական նիստը,որին ներկա են գտնվել ավագանու 8 անդամները և նիստը համարվել է իրավազոր:
|
|
23.05.25
ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի շրջանավարտներԻ սրտե շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի ու վերջին դասի առթիվ:Այսօր ձեր հարազատ կրթօջախներում հնչող վերջին զանգը բոլորիդ համար յուրովի մի առիթ է՝ ի մի բերելու և ամփոփելու դպրոցում անցկացրած ձեր բարի ու լավ հուշերը:Վստահ եմ, որ դպրոցական մաքուր ու ջերմ միջավայրի,չարաճճիությունների, սիրելի ուսուցիչների ու դասընկերների մասին այդ հուշերը ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում:Ու թեև վերջին զանգը խորհրդանշում է հրաժեշտ, այդուամենայնիվ այն նաև խորհրդանշում է ձեր կյանքի մի նոր ու կարևոր փուլի մեկնարկի, նոր հեռանկարների ու հորիզոնների մասին :Վստահ եմ,որ մենք տարիներ անց հպարտանալու ենք ձեզանով,ձեր հաջողություններով,որոնք դուք կներդնեք նաև մեր համայնքի զարգացման ու շենացման,ճանաչելիության ...
Մանրամասն |
|
23.05.25
Ամասիա համայնքի 59 շրջանավարտներ հրաժեշտ են տվել դպրոցին:
|
Ժպիտներ,հուզմունք,բարեմաղթանքներ ու անմոռանալի ակնթարթներ... Հենց այսպիսի բարձր տրամադրություն էր տիրում այսօր Ամասիա համայնքի ու վարչական բնակավայրերի դպրոցներում:12-րդ և 9-րդ դասարանների շրջանավարտներն իրենց վերջին զանգի միջոցառումները նշանավորել են գեղեցիկ,հումորային ու երաժշտական կատարումներով: Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը մասնակցել է Գարնառիճի միջնակարգ դպրոցի ավարտական միջոցառմանը,շնորհավորել շրջանավարտներին ու մաղթել կանաչ ճանապարհ: Համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ու վարչական ղեկավարներն էլ ներկա են գտնվել համայնքի մյուս բնակավայրերի դպրոցներում կազմակերպված վերջին զանգի միջոցառումներին:Համայնքապետարանի կողմից բոլոր շրջանավարտներին փոխանցվել են գեղեցիկ ծաղկեփնջեր: ...
Մանրամասն |
|
14.05.25
«Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայրերում աղետների արձագանքման կազմակերպման հիմնահարցերը» թեմայով վերապատրաստման դասընթաց համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ
|
Ինչպես՞ նվազեցնել աղետների ռիսկերը,ինչպես՞ պաշտպանվել աղետների ժամանակ և ինչպես արագ արձագանքել աղետներին:Այս հարցերն են այսօր քննարկվել Ամասիայի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացված սեմինարի ընթացքում,որին ներկա են գտնվել Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը,Համայնքապետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը,աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը, համայնքապետարանի աշխատակիցներն ու բնակավայրերի վարչական ղեկավարները:«Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայրերում աղետների արձագանքման կազմակերպման հիմնահարցերը» թեմայով վերապատրաստման դասընթացն անցկացրել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման աղետների ...
Մանրամասն |
|
13.05.25
Գործակարգավարական խորհրդակցություն համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ: Ներկա են գտնվել համայնքի ղեկավարի տեղակալներ Արտավազդ Ղուկասյանը,Արթուր Մանուկյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը, ավագանու անդամներ ու բնակավայրերի վարչական ղեկավարներ: Խորհրդակցությանը ոլորտային պատասխանատուներն ու բաժիների պետերը նախ ներկայացրել են կարավող աշխատանքների ընթացքն ու արդյունքները, ապա համայնքի ղեկավարին են զեկուցել առաջիկայում իրականացվելիք ծրագրերի և դրանց մեկնարկի ժամկետների մասին մշակված տեղեկատվությունը: Ջեմմա Հարությունյանը համապատասխան բաժինների աշխատակիցներին հորդորել է ուշադրության կենտրոնում ...
Մանրամասն |
|
11.05.25
Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում նշվել է եկեղեցու վերակառուցման ու գյուղի հիմնադրման օրը
|
Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում այսօր տոնական տրամադրություն էր: Մեծ հանդիսավորությամբ նշվել է ավանդական դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման և գյուղի հիմնադրման օրը: Միջոցառմանը ներկա էին Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը,համայնքի ղեկավարի տեղակալներ Արտավազդ Ղուկասյանն ու Արթուր Մանուկյանը,համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Մկրտումյանը,Հողմիկ բնակավայրի վարչական ղեկավար Անդոկ Պողոսյանն ու նույն համայնքից ավագանու անդամ Համբարձում Զաքարյանը, Ամասիա համայնքի ուժային կառույցների և այլ պետական կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ,համայնքի մյուս բնակավայրերի վարչական ղեկավարները,հյուրեր, բազմաթիվ հողմիկցիներ: Առավոտյան Սուրբ Աստվածածին եկեղեցու կամարների ներքո Տեր Հարություն ...
Մանրամասն |
|
10.05.25
Ամասիա համայնքում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Շիրակի մարզի համայնքային փուլի մրցումները։
|
Ամասիա համայնքում այսօր անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Շիրակի մարզի համայնքային փուլի մրցումները։ Մրցաշարին մասնակցել են Ամասիա համայնքի տարբեր բնակավայրերի պատանի հեծանվորդները: Մինչ մեկնարկը մասնակիցներին ողջունել ու մրցաշարին բարի ընթացք է մաղթել Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը: Հեծանվավազքի մեկնարկը տրվել է Ամասիա համայնքի սկզբնամասից : Մասնակիցները հաղթահարելեն Ամասիա –Վահրամաբերդ ճանապարահատվածը ՝ ընդհանուր 25 կմ երկարությամբ: Մրցաշարի ընթացքին հետևել են Ամասիա համայնքի միջնակարգ դպրոցների ֆիզկուլտուրա առարկայի ուսուցիչներն ու Ամասիայի մարզամշակութային կենտրոնի մարզիչները: Հեծանվավազքի ամբողջ ...
Մանրամասն |
|
09.05.25
Ամասիա համայնքում նշվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 ամյակը
|
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ այսօր Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմը,համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ կենտրոնական զբոսայգուց երթով շարժվել են դեպի Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին Ամասիայի համայնքապետարանի ՀՈԱԿ-ների,Ամասիայում գործող ուժային կառույցների,Ամասիայի միջնակարգ դպրոցի,Աշոցքի ԱՏՃՊ-ի և այլ պետական ու մասնավոր կառույցների աշխատակիցները,Ամասիայի երկրապահ կամավորական միության անդամները,ազատամարտիկներ ու համայնքի բնակիչներ Միջոցառման մասնակիցներն ու Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նախ ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների ...
Մանրամասն |
|
03.05.25
Ամասիա համայնքը միացել է համապետական շաբաթօրյակին
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |