Մեր հանրության շրջանում թյուր կարծիք կա, որ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո խոզանների ու բուսական մնացորդների այրումը նպաստում է հողի որակական հատկանիշների բարելավմանը։
🔥🔥 Հարգելի քաղաքացինե՛ր, այրելով խոզանները դուք պարզապես նպաստում եք շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը, և մասնավորապես՝ հողի որակական հատկությունների կորստին:
🔥🔥Բացի շրջակա միջավայրին հասցվող այլ վնասները և վտանգների առաջացումը, կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերևույթային շերտը քայքայվելով վերածվում է մասնիկների, որի հետեւանքով հողը հեշտությամբ է ենթարկվում քամու և ջրի էրոզիայի:
🔥🔥 Հնձած արտերի այրումը նպաստում է հողում եղած շատ օգտակար նյութերի քայքայմանը , այրվում է ոչ միայն հողի վերին շերտում գտնվող օրգանական և հանքային զանգվածը, այլ նաև բույսերին պիտանի շատ այլ սննդատարրեր։
🔥🔥Մի՛ այրեք խոզանները և չորացած տերևները