Ամասիա համայնքի հարգելի բնակիչներ..
Տեղեկացնում ենք,որ մայիսի 3-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Ամասիայի համայնքապետարանը համայնքի բնակիչներին,պետական ու մասնավոր կառույցների աշխատակիցներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ շաբաթօրյակին և ներգրավվել մաքուր և խնամված բնակավայր ունենալու գործում:
Շաբաթօրյակի ընթացքում Ամասիա համայնքի բոլոր բնակավայրերում, պատմամշակութային վայրերում և հուշարձանների տարածքներում,զբոսայգիներում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:
Միացեք համապետական շաբաթօրյակին՝ մայիսի 3-ին,ժամը 11-00-ից և Ամասիայի համայնքապետարանի ու ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակիցների հետ միասին մաքրենք մեր շրջակայքը աղբից ու տարատեսակ մնացուկներից ,ունենանք մաքուր ,բարեկարգ ու գեղեցիկ համայնք: