Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր:
📍📍📍 Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021-2025 թվականներին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։
📍📍📍 Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝ խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ավելացնել մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալները, խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրությունը, նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը: 📍📍📍 Ծրագրի շրջանակում 0․5-3 հա ինտենսիվ այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար, կապալառուին կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 75%-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծախսի առավելագույն սահմանաչափի (12․1 մլն դրամ) 75%-ը: Եթե կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուի կողմից կատարված փաստացի ծախսերը 1 հա-ի հաշվով գերազանցում են ծախսի առավելագույն սահմանաչափը, ապա կապալառուին սահմանաչափը գերազանցող գումարի վճարման պարտավորությունը կրում է շահառուն։
📍📍📍 Ծրագրի փոխհատուցման բաղադրիչին մասնակցության դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:
📍📍📍 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով ՝ https://mineconomy.am/page/1948, https://mineconomy.am/page/1349
📍📍 Ցանկության դեպքում կարող եք դիմել նաև Ամասիայի համայնքապետարան կամ բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրեր: