Հայտարարությունների քանակը`
329
|
Ամասիա համայնք կայցելի ՀՀ ՆԳՆ Մգրացիայի և քաղաքացիության շրջիկ գրասենյակը
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
17/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք Ամասիա համայնքի բնակիչներին,որ 2025 թվականի հուլիսի 17-ին, ժամը 11։00-ից 16։00-ը ,համայնքապետարանի հարակից տարածքում տեղակայված կլինի ու կգործի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ գրասենյակը:
📌📌📌 Համապատասխան գերատեսչության հետ գործարքներ ունեցող բնակիչները /անձնագրի փոխարինում և այլն / սահմանված ժամանակահատվածում կարող են մոտենալ շրջիկ գրասենյակին:
📌📌📌Միգրացիայի և քաղաքացիության շրջիկ գրասենյակը հանդիսանում է որպես միջանկյալ լուծում ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում աշխատանքների ծավալի ավելացման պայմաններում քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու համար:
|
| | |
|
|
|
Ամասիա բնակավայրում կկայանա առաջնային խնդիրների վերհանման հանդիպում-քննարկում
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/06/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ամասիա համայնքի հարգելի բնակիչներ,Ամասիայի համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների աշխատակիցներ..
Վաղը՝ հունիսի 19-ին,ժամը 12:00-ին,հրավիրում ենք մասնակցել համայնքապետարանի նիստերի դահլիճում / 2-րդ հարկ / կայանալիք բաց քննարկմանը,որի նպատակն է վեր հանել ու առանձնացնել համայնքում առաջնահերթ լուծում պահանջվող երեք խնդիրները,որոնք ամբողջական փաթեթով համայնքապետարանի աշխատակազմը կներկայացնի ՀՀ կառավարություն:
Հորդորում ենք լինել առավել ակտիվ ու մասնակցել քննարկմանը,բարձրաձայնել ձեզ հուզող խնդիրները և սրտացավ լինել մեր համայնքի նկատմամաբ:
|
| | |
|
|
|
Դրամաշնորհների մասնակցության առաջարկ բիզնեսով զբաղվող քաղաքացիներին
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
08/06/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը առաջարկում է դրամաշնորհներ ձեր բիզնեսի համար:
📍📍📍 Որ՞ բիզնեսները կարող են դիմել դրամաշնորհների համար և ստանալ մինչև 5 միլիոն դրամ՝
✅✅Գրանցված են և գործում են թիրախ հանդիսացող համայնքներից մեկում
✅✅Ունեն առնվազն 2 գրանցված աշխատող
✅✅ Պատրաստ են ներդրում կատարել 20-50 տոկոսի չափով / կարող է լինել և բնաիրային,և դրամական /
✅✅ Գործունեություն են ծավալում թիրախ հանդիսացող ոլորտներում: 📍📍📍 Կանանց,փախստականների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը խրախուսվում է:
📍📍📍 Կարող են դիմել հետևյալ համայնքներում և ոլորտներում գործունեություն ծավալող բիզնեսները:
✅✅ Շիրակի մարզի թիրախ հանդիսացող համայնքներն են՝ Արթիկ,Ախուրյան և Ամասիա համայնքները:
📍📍📍 Թիրախ հանդիսացող ոլորտներն են ՝
✅✅ Ծառայություն, Արտադրություն, Առևտուր, Գյուղատնտեսություն, Վերամշակում,Շինարարություն
✅✅ Ծրագիրն դիմելու վերջնաժամկետն է 2025 թվականի հունիսի 8-ը:
Մանրամասների համար զանգահարել 043150024 հեռախոսահամարով:
|
| | |
|
|
|
Ամասիայի կենտրոնական հրապարակում կանցկացվի Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
27/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
01/06/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սիրելի փոքրիկներ..
🎊🎊🎉🎉 Սիրելի ծնողներ ….
🎊🎊🎉🎉 Ամասիայի համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլորիդ միասին նշելու տարվա ամենամանկական, ամենագունեղ ու ամենասպասված տոնը՝ հունիսի -1-ը:
🤹🤹♀️ Հանդիպում ենք Ամասիայի կենտրոնական հրապարակում ՝ հունիսի 1-ին,ժամը 12:00-ին:
🤹🤹♀️ Ձեզ սպասվում են հետաքրքիր միջոցառումներ ու հագեցած ժամանց:
🎨🎨 Դեմքի նկարչություն
🎨🎨 Գիպսի ներկում
🎨🎨 Կավճանկարչություն
🏓🏓 Սեղանի խաղեր
🤹🤹♀️ Վաճառքի տաղավարներ
📷📷 Ֆոտոզոնա
👨🎤🧑🎤 Իսկ ժամը 13:00-ին կմեկնարկի մշակութային միջոռումը
🎤🎤 Պարային և այլ համույթների ելույթ, երաժշտական կատարումներ և ուրախ ժամանց
🐻🐶🐹🧸 Իսկ միջոցառման ավարտին՝ անակնկալ բոլոր փոքրիկների համար ….
🤹🤹♀️🎊🎊🎉🎉 Եվ այսպես՝ համդիպում ենք հունիսի 1-ին,ժամը 12:00-ին Ամասիայի կենտրոնական հրապարակում .. Միասին նշենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
|
| | |
|
|
|
|
Հանրային լսման մասնակցության հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
29/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք,որ 2025 թվականի մայիսի 29-ին,ժամը 15:00-ին,համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննութհան մասին» օրենքով սահմանված կարգի, ՀՀ Շիրակի մարզի,Ամասիա համայնքի ղեկավարի նստավայրում / հասցեն. 26փ.19շ,2-րդ հարկ/ տեղի կունենա «Էմ ջի դիզայն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում նախատեսվող դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:
Շահագրգիռ անձանց հրավիրում ենք մասնակցել հանրային լսմանը:
|
| | |
|
|
|
Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր:
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/06/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր:
📍📍📍 Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021-2025 թվականներին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։
📍📍📍 Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝ խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ավելացնել մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալները, խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրությունը, նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը: 📍📍📍 Ծրագրի շրջանակում 0․5-3 հա ինտենսիվ այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար, կապալառուին կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 75%-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծախսի առավելագույն սահմանաչափի (12․1 մլն դրամ) 75%-ը: Եթե կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուի կողմից կատարված փաստացի ծախսերը 1 հա-ի հաշվով գերազանցում են ծախսի առավելագույն սահմանաչափը, ապա կապալառուին սահմանաչափը գերազանցող գումարի վճարման պարտավորությունը կրում է շահառուն։
📍📍📍 Ծրագրի փոխհատուցման բաղադրիչին մասնակցության դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:
📍📍📍 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով ՝ https://mineconomy.am/page/1948, https://mineconomy.am/page/1349
📍📍 Ցանկության դեպքում կարող եք դիմել նաև Ամասիայի համայնքապետարան կամ բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրեր:
|
| | |
|
|
|
Հանրային լում-քննարկում անցկացնելու մասին հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
13/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325 –Ն որոշմամբ սահմանված կարգով, 2025 թվականի մայիսի 30-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնք,26 փ.,19 շ.հասցեում գտնվող ,Ամասիայի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում / 2-րդ հարկ/ ,տեղի կունենա, «Ախուրյանի աջափնյա ջրանցքի գլխամասից մինչև ՊԿ 55+09,54 հատվածում ընկած շահագործվող հիդրոտեխնիկական կառուցվածքների վերանորոգում և վերակառուցում» ծրագրի աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային լսում-քննարկումներ / առաջին լսում/:
Հրավիրում ենք Ամասիա ,Ջրաձոր բնակավայրի բնակիչներին մասնակցել հանրային լսում-քննարկմանը:
«Անի» ԲԲԸ տնօրինություն
|
| | |
|
|
|
Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում կփորձարկվեն էլ.շչակներ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
13/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք,որ մայիսի 14-ին,ժամը 12:00-ին, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում Ամասիայի ՀՓՋ-ի կողմից իրականացվելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառում: Միջոցառման շրջանակներում կ փորձարկվեն «Ողջիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (6փ.24շ․) և համայնքային ժամանցի կենտրոնի շենքի (7-րդ փ․ 19շ․) կտուրին գտնվող էլ.շչակները։
|
| | |
|
|
|
15.05.2025 թվականին կկայանա Ամասիա համայնքի ավագանու հերթական նիստը
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի յոթերորդ նստաշրջանի ապրիլի 29-ի հերթական նիստի ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 122-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող հողերից հողամասեր օտարելու, օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին: (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը ժամանակավոր օգտագործման համար վարձակալության իրավունքով տրամադրելու և տրամադրման պայմանները հաստատելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում (բնակավայր` Ամասիա) քաղաքացի Ջեմմա Ժորժիկի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին : (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում (բնակավայր` Զարիշատ) քաղաքացի Վելիխան Աշոտի Բադասյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին: (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 08-010-0027- 0015 կադասատրային ծածկագրով հողամասում գտնվող 0,07121 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության շինությունների նկատմամբ քաղաքացի Մարետա Ժորժիկի Վարդանյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին: (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 25-ի թիվ 12-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 14-ի թիվ 37-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
10. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
|
| | |
|
|
|
Հողմիկ բնակավայրում կնշվի եկեղեցու վերակառուցման ու գյուղի հիմնադրման օրը
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
11/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի հայրենակիցներ..
📌📌📌 Մայիսի 11-ին,ժամը 11:00-ին սիրով հրավիրում ենք բոլորիդ Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայր,որտեղ ավանդաբար կնշվի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման և գյուղի հիմնադրման օրը:
📌📌📌 Ժամը 11:00-ին եկեղեցում կմատուցվի Սուրբ պատարագ.
📌📌📌 Պատարագի ավարտից հետո մշակութային միջոցառում և մատաղ.
📌📌📌 Տեղեկացնենք,որ Հողմիկ գյուղի հնագույն բնակավայր լինելու մասին կան բաազմաթիվ վկայությունները։ Հնագիտական պեղումների ընթացքում մասնագետները բացահայտել են , որ գյուղի հարավարևմտյան հատվածում մինչև այսօր պահպանվում է հեթանոսական համալիր։
📌📌📌 Հողմիկի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման հստակ տարեթիվ հայտնի չէ, այն որ եկեղեցին 1800-ականների կառույց է, վկայում են բակում հայտնաբերված գերեզմանաքարերը: Եկեղեցու վերակառուցման ընթացքում օգտագործվել են տարածքում պահպանված եկեղեցու հին քարերն ու մասունքները,ներկայիս եկեղեցին կառուցված է 1800-ականների եկեղեցու հիմքերի վրա:
📌📌📌 Գյուղի տներից մեկում պահպանվում է նաև « Պապ ավետարանը »,որը Արևմտյան Հայաստանից իրենց հետ Հողմիկ են բերել գաղթականները:
📌📌📌Սիրով հրավիրում ենք բոլորիդ.
|
| | |
|
|
|
Հայտարարություն ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ- վաճառքի մասին
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/06/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2025 թվականի հունիսի 04-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ- վաճառք:
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոց 68/3 հողամաս հասցեում գտնվող 08-010-0056-0001 կադաստրային ծածկագրով, 555.4 քմ. բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 78684 ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոց 23/3 հողամաս, հասցեում գտնվող 08-010-0049-0059 կադաստրային ծածկագրով, 162.1 քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 23001 ՀՀ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայր 1-ին փողոց 4/1 հողամաս , հասցեում գտնվող 08-010-0077-0003 կադաստրային ծածկագրով, 627.6 քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 89060 ՀՀ դրամ:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 1-ին փողոց 4/3 հողամաս , հասցեում գտնվող 08-010-0077-0005 կադաստրային ծածկագրով, 1102.9 քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 156505 ՀՀ դրամ:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 21-րդ փողոց 2 հողամաս , հասցեում գտնվող 08-010-0032-0006 կադաստրային ծածկագրով, 2889.4 քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 416043 ՀՀ դրամ:
Նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%-ի չափով, իսկ մեկ քայլի մեկնարկային գինը սահմանել 5% տոկոսի չափով: Հողամասի նկատմամբ սերվիտուտներ չկան.
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ և անձը հաստատող փաստաթուղթ, իրավաբանական անձանց դեպքում պետ.գրանցումը հաստատող փաստաթուղթ, աճուրդի մասնակցության վճարի անդորագիր.
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի օրվանից 3 օր առաջ ,մինչև ժամը՝ 18:00-ին Կրկնաաճուրդը կկայանա 11-ը հունիսի 2025 թվականի ժամը 11:00-ին:
Հասցե` Ամասիա փ 26, շենք19 հասցեում
Հեռ..` +37402422310 Վեբ կայք` www.amasia.am Էլ. փոստ` service.amasia@gmail.com
|
| | |
|
|
|
Հանրային լսման մասնակցության հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք,որ 2025 թվականի մայիսի 23-ին,ժամը 12:00-ին,համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննութհան մասին» օրենքով սահմանված կարգի,ՀՀ Շիրակի մարզ,Ամասիա համայնք,Ամասիա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզ,Ամասիա համայնք,Ամասիա բնակավայրում կրթահամալիրի կառուցման նախատեսվող գործողության վերաբերյակ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ,երկրորդ հանրային լսումը: Շահագրգիռ անձանց հրավիրութմ ենք մասնակցել հանրային լսմանը:
|
| | |
|
|
|
Մայիսի 3-ին Ամասիա համայնքում կանցկացվի շաբաթօրյակ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ամասիա համայնքի հարգելի բնակիչներ..
Տեղեկացնում ենք,որ մայիսի 3-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Ամասիայի համայնքապետարանը համայնքի բնակիչներին,պետական ու մասնավոր կառույցների աշխատակիցներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ շաբաթօրյակին և ներգրավվել մաքուր և խնամված բնակավայր ունենալու գործում:
Շաբաթօրյակի ընթացքում Ամասիա համայնքի բոլոր բնակավայրերում, պատմամշակութային վայրերում և հուշարձանների տարածքներում,զբոսայգիներում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:
Միացեք համապետական շաբաթօրյակին՝ մայիսի 3-ին,ժամը 11-00-ից և Ամասիայի համայնքապետարանի ու ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակիցների հետ միասին մաքրենք մեր շրջակայքը աղբից ու տարատեսակ մնացուկներից ,ունենանք մաքուր ,բարեկարգ ու գեղեցիկ համայնք:
|
| | |
|
|
|
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու մրցույթներ անցկացնելու մասին
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացնել մրցույթներ
Մրցույթներն անցկացվելու են 2025 թվականի հունիսի 3-ին,Ժամը՝ 11:00-ին
Վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիայի համայնքային գրադրան ՀՈԱԿ-ում
Դիմումների և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 20-ը ներառյալ
Փաստաթղթերը ներկայացնելու, պաշտոնի անձնագիրը, թեստավորման փուլի հարցաշարերը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարան (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 26-րդ փողոց, շենք 19, հեռ. 0246 2 25 92) կամ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻՀ վարչություն (հասցեն՝ ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16, 1-ին հարկ, հեռ. 0312 4-90-00*117) Փաստաթղթերի ընդունումը՝ ամեն օր, ժամը 09:00 – 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Վեբ կայք` https://amasia.am
Էլ. փոստ` service.amasia@gmail.com
Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|